0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

December 5, 2019

Գործունեություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո | Կյանքի իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիրքորոշում է հայտնել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի և Շաքե Իսայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ։

 

Պատգամավորներն առաջարկել են Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 360.1-րդ (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) և 360.2-րդ (Զինծառայողին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը) հոդվածներով։

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների բարձրաձայնած խնդիրը կարևորելով՝ այնուամենայնիվ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործության համար պատժաչափի խստացումը բավարար պայման չէ ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների թիվը նվազեցնելու համար։ ՀՀ զինված ուժերում կանոնադրական հարաբերությունների խախտման հետևանքով ինքնասպանությունների կանխարգելման համար անհրաժեշտ է նախատեսել պատասխանատվության հստակ և գործուն մեխանիզմներ։ Հստակ է, որ քննարկվող հանցագործության կատարման պատճառ է հանդիսանում ոչ միայն անձի կողմից կատարված արարքը, այլ նաև ՀՀ զինված ուժերում որոշակի պաշտոն զբաղեցնող անձի (անձանց) անգործությունը։

 

Նախագծով առաջարկվող հանցակազմերի կատարման դեպքում անհրաժեշտ է պատիժ սահմանել նաև բանակում զինվորական կարգապահության, անձնակազմի դաստիարակության, անձնակազմի կրթական և սոցիալական, բարոյահոգեբանական վիճակի, անձնակազմի շրջանում իրավախախտումների կանխարգելման պարտականություն և գործառույթ ունեցող, ՀՀ զինված ուժերում պաշտոն զբաղեցնող անձանց համար։ Նշված հանգամանքով պայմանավորված՝ ոչ միայն կնվազի ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների թիվը, այլ նաև կանխարգելիչ միջոց կհանդիսանա հանցագործությունները կանխելու համար։

 

Առաջարկված նախագիծը դիտարկելով ՀՀ օրենսդրության և ՀՀ Վճռաբեկ դատարանի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համատեքստում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացումներ և վերաձևակերպում կատարելու առաջարկներ է ներկայացրել։

 

Դիրքորոշումը 2019 թ․ դեկտեմբերի 4-ին էլեկտրոնային փոստով ուղարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 364

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը