Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մեկնարկում է «Իրավաբանական կլինիկա-2020» ծրագիրը. դիմել կարող են իրավաբանական կուրսերի ուսանողները և երիտասարդ իրավաբանները

May 7, 2020

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Իրավաբանական կլինիկա | Կարողությունների զարգացում | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սկսում է «Իրավաբանական կլինիկա-2020» ծրագիրը:

 

Ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման, մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման բնագավառում:

 

Ծրագրին կարող են դիմել իրավաբանական կրթություն ունեցող անձինք և իրավաբանական բաժինների 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ ՀՀ ողջ տարածքից:

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2020 թ. մայիսի 25-ը: Հարցազրույցների արդյունքում ծրագրում ընդգրկվելու հնարավորություն կունենան մինչև 15 երիտասարդ իրավաբաններ:

 

Ծրագիրը բաղկացած է 2՝ տեսական (2 ամիս) և գործնական (3 ամիս) փուլերից:

 

Այս տարի ծրագիրը կանցկացվի հեռավար։

 

Տեսական փուլում ծրագրի մասնակիցները գիտելիքներ կստանան ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, այլև ընտանեկան բռնության ենթարկված և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ:

 

Գործնական փուլում ծրագրի մասնակիցները կկիրառեն ստացած գիտելիքները գործնականում․ իրավախորհրդատվություն կտրամադրեն թիրախ խմբերի ներկայացուցիչների, կկազմեն իրավաբանական նշանակության փաստաթղթեր։

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել Անի Չատինյանին  achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեով կամ (374) 093-81-92-75 հեռախոսահամարով:

 

«Իրավաբանական կլինիկա» ծրագիրն իրականացվում է 2013 թ.-ից:

 

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 80 իրավաբաններ, որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնագիտական գործունեության ոլորտում:

 

Դիտումներ՝ 2245

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????