Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի օրենսդրական առաջարկությունը

February 13, 2019

Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հաջողության պատմություններ | Նորություններ | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. փետրվարի 5-ին ընդունած ՍԴՈ-1442 որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց պատժախցում գտվելու ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության և հաղորդակցության ազատության իրավունքները ինքնաբերաբար սահմանափակող օրենսդրական դրույթները։

 

Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ «պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող արգելքները պետք է անմիջական կապ ունենան կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից թույլ տրված խախտման հետ, և նրանց հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է ողջամտորեն անհրաժեշտ լինեն իրավաչափ նպատակին հասնելու համար»։ ՀՀ Սահամանադրական դատարանի որոշմամբ հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետը սահմանվել է 2019 թվականի հունիսի 5-ը։

 

Պատժախցում գտնվելու ժամանակ ազատազրկված անձանց իրավունքների չհիմնավորված սահմանափակումները և արժանապատվությունը նվաստացնող ձևերի կիրառումը վերացնելուն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիրքորոշում էր հայտնել դեռևս 2017թ․-ին, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծերի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ստանալու նպատակով:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ողջունում է կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների և ազատությունների երաշխավորմանն ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հետևողականորեն շարունակելու է մշտադիտարկել իրականացվող օրենսդրական փոփոխությունները մարդու իրավուքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային ստանդարտների տեսանկյունից։  

 

Դիտումներ՝ 1991

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????