Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ-ի ջանքերով պահպանվել է սեփականության հիմնարար իրավունքի իրավահաջորդականությունը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2023թ․-ից զբաղվում է Ադրբեջանի սանձազերծած  գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությամբ։ Կազմակերպությունը տարեկան 1900-ից ավելի իրավախորհրդատվություն է տրամադրում  բռնի տեղահանված անձանց, անհրաժեշտության դեպքում դիմումներ ներկայացնում դատարան, արձանագրում խախտված իրավունքի վերականգնման դեպքեր, որոնցից մեկը ստորև․ 

Կազմակերպությանը դիմած ԼՂ-ի քաղաքացի Մ․Գ․-ն 2012թ․-ից ամուսնացած է եղել, սակայն վերջինիս ամուսինը 2023թ․-ի սեպտեմբերի 19-ին մարտական գործողությունների պատճառով մահացել է։ Սեպտեմբերին Մ․Գ․-ն անչափահաս երեխաների հետ բռնի տեղահանվել է Հայաստան, որտեղ էլ փորձել է ընդունել ամուսնու ժառանգությունը` մեքենան և Լեռնային Ղարաբաղում թողած տունը։ Քանի որ ՀՀ նոտարական գրասենյակում հրաժարվել են հաստատել ժառանգությունը, Մ․Գ․-ն դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ 

Կազմակերպությունը, հանձին իրավաբան Լիանա Մխոյանի, հայցադիմում է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով Մ․Գ․-ին ճանաչել ամուսնու ժառանգ։  Դատարանը ապրիլի 16-ի  վճռով  հայցը բավարարվել է։ 

Արձանագրում ենք այն փաստը, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք չեն զրկվել իրենց սեփականության իրավունքից, և անկախ այն հանգամանքից, որ վերջիններս ներկայումս փաստացի չեն տնօրինում իրենց սեփականությունը, այնուհանդերձ որևէ կերպ չի դադարում նրանց սեփականության իրավունքը ԼՂ-ում գտնվող գույքի/սեփականության նկատմամբ։ Թեև տեղի է ունենում սեփականության իրավունքի շարունակական խախտում,  նման իրավական գնահատականների պայմաններում մահացած անձանց գույքի իրավական կարգավիճակը չի մնում անորոշ․ ժառանգության ընդունման արդյունքում պահպանվում է սեփականության հիմնարար իրավունքի իրավահաջորդականությունը։ 

ՀՔԱՎ գրասենյակը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Աջակցության համար կարող եք զանգահարել`   

094042268  
094962324  
011242268  
077342268։  

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր