Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀԿ-ի գույքի ու ֆինանսական միջոցների գոյացման օրինականության վերաբերյալ ՀՔԱՎ-ի հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել

April 5, 2019

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հրապարակումներ | Նորություններ

Ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀԿ-ի գույքի ու ֆինանսական միջոցների գոյացման օրինականության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի հաղորդումը 4 ամիս ուսումնասիրելուց հետո պարզել են, որ հաղորդումը հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում։

 

Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին 2019թ․ փետրվարի 11-ին թվագրված գրությամբ հայտնել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հ․ Խաչատրյանը՝ ամիսներ առաջ ներկայացված հանցագործության մասին հաղորդման ճակատագրի մասին տեղեկություն ստանալու՝ ՀՔԱՎ-ի հարցումից հետո։

 

2018թ. նոյեմբերի 2-ին ներկայացրած հաղորդման մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վկայակոչել էր 2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ 20 տարի կառավարող կուսակցություն եղած ՀՀԿ-ի ներկայացրած հայտարարագրերը, որոնցից ակնհայտ էր դառնում, որ ՀՀԿ-ն ունի 3 անգամ ավելի ֆինանսական ու գույքային ռեսուրսներ, որքան ՀՀ-ում գործող մյուս բոլոր կուսակցությունները միասին վերցրած, և դրանք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում:

 

3 ամիս շարունակ հաղորդման ճակատագրի մասին որևէ տեղեկություն չստանալուց հետո 2019 թ հունվարի 22-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Ա Դավթյանին՝ կայացված որոշումն ստանալու համար և ստացավ քրեական գործ չհարուցելու մասին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հ․ Խաչատրյանի պատասխանը։

 

Վերջինս տեղեկացրել է, որ ստուգողական գործողություններից հետո ստուգման նյութերը 2018թ դեկտեմբերի 27-ին եզրակացությամբ կցվել են քարտուղարության կարգագրին։

 

Նկատենք, որ հանցագործության մասին տեղեկատվություն պարունակող հաղորդումը իրավասու մարմինը որպես այդպիսին չի ընդունել և դրա հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի իմաստով առհասարակ որոշում չի կայացրել։ Մինչդեռ պարտավոր էր որոշում կայացնել և այն տրամադրել հաղորդում ներկայացրած անձին։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019թ․-ի մարտի 27-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Ա․ Դավթյանին՝ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու և այն ՀՔԱՎ-ին տրամադրելու պահանջով։

 

Դիտումներ՝ 1413

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????