Հիմնական պարտականությունները
- Պետության կառավարման համակարգում ապակենտրոնացման ինստիտուցիոնալ վիճակի գնահատում և մշտադիտարկում
- Ուսումնասիրությունների, վերլուծությունների իրականացում, տվյալների հավաքագրում, առաջարկությունների մշակում ՀՀ կառավարությանը և Ազգային Ժողովին ներկայացնելու համար
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն կրթություն կառավարման, իրավագիտության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի ոլորտում (կամ համապատասխան ոլորտներում աշխատանքային փորձ)
- Վերլուծական հմտություններ
- Համակարգչային հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն
- Օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
- Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքներ և արժևորում
- Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
- Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
- Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
Աշխատանքին դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թ.-ի հունիսի 20-ը ներառյալ ուղարկել հետաքրքրության նամակ և ինքնակենսագրական (հայերեն, PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ.հասցեին:
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Մինչև աշխատանքի անցնելը պետք է անցնել փորձաշրջան՝ երեք ամիս տևողությամբ:
Աշխատավայր՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծ 53/13, աշխատաժամեր 9:30-18:30:
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար՝ հիմնված անձնական կարողությունների և որակավորման վրա։ Կազմակերպությունը բացառում է որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասսայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները: