Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մենք փնտրում ենք ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՂ

April 3, 2024

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

 

 

Ծրագրի համար և լոտ

 EuropeAid/168695/DD/ACT/AM

 Լոտ 2․ Աշխատանքային իրավունքների պաշտպանության հզորացմանն ուղղված  համատեղ գործողություններ

Ծրագրի վերնագիր  Արժանապատիվ աշխատանք, հիմա՛
Համակարգող  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրականացնող գործընկերներ

 Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն

 Ֆակտոր տեղեկատվական կենտրոն ՀԿ

 Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ

 Կրթություն և համերաշխություն արհմիություն (ենթադրամաշնորհ)

Ծրագրի ժամանակահատված  01.06.2021 - 06.30.2024
Ծրագրի ղեկավար  Արթուր Սաքունց
Ծրագրի համակարգող  Վարդինե Գրիգորյան
Գնահատման ժամանակահատված

 01.05.2024 – 01.08.2024

 

 

1․ Ծրագրի մասին

 

Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար «Արժանապատիվ աշխատանք, հիմա» ծրագիրն ունի հետևյալ ընդհանուր նպատակը․ նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում` աշխատողների, արհմիությունների  հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված  շահերի պաշտպանության միջոցով: 

 

Ծրագիրը որդեգրել է  աշխատանքային իրավունքների համապարփակ մոտեցում՝ հիմնված այն գաղափարի վրա, որ պետական պաշտպանության մեխանիզմների և երաշխիքների արդյունավետությունը կախված է այն հանգամանքից, թե որքանով են անհատ քաղաքացիները և արհմիությունների հզորացված և  իրենց իրավունքների մասին տեղեկացված։ Այս մոտեցումը թույլ տվեց իրականացնող գործընկերներին ստեղծել և տարածել քաղաքացիներին իրենց անհատական և կոլեկտիվ աշխատանքային իրավունքների մասին իրազեկող ռեսուրսներ և ապահովել համապատասխան հմտություններ այն անձանց, ովքեր որոշել են միավորվել՝ արհմիություններ ստեղծելու և իրենց արժանապատիվ աշխատանքի իրավունքն ապահովելու նպատակով միջազգային և տեղական մեխանիզմներից օգտվելու համար։ 

 

  • Գործողությունները՝ հակիրճ

 

  1. Բարելավել և գործարկել քաղաքացիների աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության մեխանիզմները՝ նրանց իրազեկմանն ուղղված գործողությունների, անհրաժեշտ իրավաբանական օգնություն տրամադրելու և նրանց խախտված իրավունքների պաշտպանության միջոցով։ 
  2. Հզորացնել աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմները և աշխատանքի հանդեպ իրավունքահեն մոտեցումը՝ բարձրացնելով իրազեկվածությունը և զարգացնելով թիրախային կարողություններ` ելակետային հետազոտության միջոցով հավաքագրված հավաստի և ամբողջական տեղեկատվության հիման վրա:
  3. Նպաստել աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության պետական մեխանիզմների բարեփոխմանը՝ մշտադիտարկման,  օրենսդրության և քաղաքականության վերլուծության, և առաջարկությունների միջոցով։
  4. Ավելացված բաղադրիչ* Գնահատել ԼՂ փախստականների աշխատանքային իրավունքների վիճակը և կարիքները, և պետական աջակցության ծրագրերի իրականացումը։

 

  • Արդյունքներ

  1. Քաղաքացիների աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության մեխանիզմները բարելավվել և գործարկվել են՝ քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների, անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու և նրանց խախտված իրավունքները պաշտպանելու արդյունքում։
  2. Ծրագրի արդյունքում աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմները և աշխատանքի հանդեպ իրավունքահեն մոտեցումը հզորացվել է։
  3. Ծրագիրը նպաստել է աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության պետական մեխանիզմների բարեփոխմանը՝ մշտադիտարկման,  օրենսդրության և քաղաքականության վերլուծության, և առաջարկությունների միջոցով։
  4. Ավելացված բաղադրիչ* ԼՂ փախստականների աշխատանքային իրավունքների վիճակը և կարիքները նույնականացվել են, պետական աջակցության ծրագրերը գնահատվել են, և ներկայացվել են առաջարկություններ։

 

2․ Գնահատման նպատակ

 

Գնահատել ծրագրի նախագծումը և իրականացումը հետևյալ համատեքստում․

 

  • վերաբերելիություն
  • հաջորդականություն
  • ներառականություն
  • արդյունավետություն
  • արդյունարարություն
  • ազդեցություն 
  • կայունություն

 

3․ Գնահատման մեթոդաբանություն և շրջանակ

 

Ձեր գնահատման շրջանակում անհրաժեշտ կլինի ներգրավել բազմաթիվ շահագրգիռ կողմեր, իսկ գնահատումը կներառի փաստաթղթային ուսումնասիրության ու դաշտային ուսումնասիրության փուլեր։

 

Փաստաթղթային ուսումնասիրության փուլը կընդգրկի հետևյալ կետերի վերանայում․

 

Ծրագրի գլխավոր փաստաթղթեր․ Ծրագրի հայտի փաթեթ, այդ թվում՝ տրամաբանական շրջանակ և փոփոխություններ

Իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն․ Բովանդակային հաշվետվություններ իրականացնող գործընկերներից, իրականացված այլ արտաքին գնահատման արդյունքներ

Ծրագրի շրջանակում պատրաստված նյութեր․ Հետազոտություն, վերլուծություն, քաղաքականության փաստաթղթեր, դատական հայցեր, առաջարկություններ և հրապարակումներ՝ պատրաստված ծրագրի շրջանակում

Լրատվամիջոցների լուսաբանում․ Ծրագրի գործողությունների և նյութերի լուսաբանում, տեսանելիություն ապահովելու նպատակով ձեռնարկված գործողություններ

 

Դաշտային ուսումնասիրության փուլը կընդգրկի․

Դեմառդեմ հարցազրույցներ․ Հարցազրույցներ ծրագրի թիմերի, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ

Հարցաշարեր․  Ծրագրի գնահատում շահառուների կողմից 

 

 

4․ Գնահատողի որակավորումներ

 

Մենք փնտրում ենք անհատ գնահատող կամ գնահատման թիմ, որը կհամապատասխանի հետևյալ պահանջներին․ 

  • ԵՄ կողմից ֆինանսավորված ծրագրերի գնահատման փորձ;
  • Ուժեղ վերլուծական հմտություններ՝ քանակական և որակական տվյալներ վերլուծելու ունակությամբ;
  • Մասնագիտական ​​աստիճան մշտադիտարկման և գնահատման կամ հարակից ոլորտում՝ ուղղված շահույթ չհետապնդող կազմակերպություններին և/կամ շահերի պաշտպանությանը;
  • Հայերեն և անգլերեն լեզուներով գրելու, հաշվետվություն ներկայացնելու և հաղորդակցման գերազանց հմտություններ;
  • Տվյալների հավաքագրման և դաշտային հետազոտության նպատակով ճանապարհորդելու կարողություն։

Հայաստանում  աշխատանքային իրավունքների խնդիրների, քաղհասարակության ներգրավման և բարեփոխման գործընթացների վերաբերյալ իմացությունը  կդիտվի որպես առավելություն։ 

 

 

5․ Ժամանակացույց և արդյունքներ

 

Գործողություն

Վերջնաժամկետ

Դիմումների վերջնաժամկետ 

15.04.2024

Գնահատողն ընտրված է

19.04.2024

Պայմանագիրը ստորագրված է

25.04.2024

Գնահատողը ներկայացրել է գնահատման մանրամասն պլան

06.05.2024

Վճարման 30%-ն կատարվել է 

09.05.2024

Փաստաթղթային ուսումնասիրության նյութերը և դաշտային ուսումնասիրության կոնտակտները տրամադրվել են գնահատողին

10.05.2024

Փաստաթղթային ուսումնասիրությունն ավարտվել է

10.06.2024

Դաշտային ուսումնասիրությունն ավարտվել է

28.06.2024

Հայերեն լեզվով զեկույցի սևագիր տարբերակը ներկայացվել է

10.07.2024

Զեկույցի վերաբերյալ մեկնաբանությունները տրամադրվել են

12.07.2024

Հայերեն սևագիր զեկույցի վերջնական տարբերակը ներկայացվել է

22.07.2024

Հայերեն սևագիր զեկույցի վերջնական տարբերակի վերաբերյալ մեկնաբանությունները տրվել են

24.07.2024

Վերջնական զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակները ներկայացվել են

31.07.2024

Ընդունման ակտը/վերջնական վճարումը կատարվել է

01.08.2024

 

 

6․Գնահատման աջակցություն և վերահսկողություն

 

ՀՔԱՎ-ի Ծրագրի համակարգողը կտրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը և կոնտակտները՝ գնահատումն իրականացնելու համար, և կաջակցի գործընկերների և հարցվողների հետ կապ հաստատելու հարցում։ Համակարգողը պատասխանատու կլինի պլանի և զեկույցների վերաբերյալ համապատասխան մեկնաբանությունների տրամադրման, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավարին պարբերաբար զարգացումների մասին տեղեկացնելու և հետադարձ կապի հնաավորություն տալու համար։ 

 

 

7․ Ինչպես դիմել

 

Գնահատողն ընտրվելու է հետևյալ բաժիններից կազմված դիմումի հիման վրա․

  • Ընկերության նախկին փորձի և առաջարկվող աշխատակազմի վերաբերյալ տեղեկատվություն (ռեզյումեներ, պորտֆոլիո և նախկինում կատարված աշխատանքի օրինակներ)
  • Գնահատման մեթոդաբանության ամփոփագիր 
  • Գնահատման նախնական պլան և ժամանակացույց
  • Մանրամասն բյուջե (նշում․ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից)

 

Իրավաբանական անձի դեպքում դիմումը պետք է ներառի

 

  • Իրավաբանական անձի գրանցման փաստաթուղթ;
  • Հայտատուից տեղեկանք այն մասին, որ կազմակերպությունը չի վերակազմակերպվում կամ լուծարվում, և որ նրա նկատմամբ սնանկության գործ չկա;
  • Նամակ հարկային վարչությունից առ այն,  որ կազմակերպությունը պետական ​​բյուջեին ժամկետանց վճարումներ չունի։

 

Դիմումի փաթեթը պետք է ուղարկել hr@hcav.am հասցեին՝ cc-ում նշելով vgrigoryan@hcav.am։

 

Թեմա բաժնում նշել «DWN! արտաքին գնահատում»։

Դիմումների վերջնաժամկետն է 15.04.2024թ․՝ մինչև աշխատանքային օրվա ավարտ։

Նշում․ ոչ ամբողջական կամ վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն դիտարկվելու։

Հարցերի դեպքում կարող եք գրել Ծրագրի համակարգող Վարդինե Գրիգորյանին (vgrigoryan@hcav.am

Դիտումներ՝ 292

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????