«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ներկայացնելու գնային առաջարկ ՀՀ Արարատի և Շիրակի մարզերում հոգեսոցիալական ծառայությունների կարիքի գնահատում իրականացնելու համար։
Հետազոտությունն իրականացվում է «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա (2024-2026 թթ․) ծրագրի շրջանակներում։
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ներդրմանը, որը կօգնի մշակել մատչելի և ներառական հոգեկան առողջության ծառայությունների մեխանիզմներ և քաղաքականություն, ինչպես նաև խթանել հասարակության դրական վերաբերմունքը Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ:
Ծրագրի խնդիրներն են՝
- մշակել հոգեկան առողջության ոլորտի համար իրավունքահեն քաղաքականություն՝ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներին և միջազգային չափանիշներին համապատասխան,
- իրականացնել ջատագովություն իրավունքահեն քաղաքականությունների ներդրման և լավարկման ուղղությամբ,
- իրականացնել ջատագովություն գործող հոգեսոցիալական ծառայությունների լավարկման ուղղությամբ,
- մշակել և փորձարկել ՀՀ-ում հոգեկան առողջության համայնքային նոր ծառայությունների մոդելներ և վաղ հայտնաբերման մեխանիզմներ,
- բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ՝ շեշտը դնելով առկա խարանի և խտրական վերաբերմունքի նվազեցման վրա։
Ընդհանուր տեղեկություններ թեմայի վերաբերյալ
Հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը զրկված են իրենց համայնքներում անկախ ապրելու և նախընտրելի ու անհրաժեշտ սոցիալական և առողջապահական ծառայությունները ստանալու հնարավորությունից: Այդ ծառայություններն անհասանելի են, քանի որ համայնքահենք ծառայությունների ենթակառուցվածքներն ամբողջությամբ ձևավորված չեն, դրանք հատվածական և չփոխկապակցված են:
Հոգեկան առողջության խնդիրներ և աջակցության բարձր կարիք ունեցող անձանց պահանջմունքներին հիմնական արձագանքը հաստատություններում նրանց բուժման և խնամքի (բնակության) կազմակերպումն է։
2021 թ. ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Օրենքով, ի թիվս այլնի, ամրագրվել է համայնքներում ծառայությունների մատչելիության ապահովման դրույթը։
Նպատակ և արդյունքներ
Գնահատման նպատակն ընտրված համայնքների ժողովրդագրական, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և առողջապահական կարիքների հավաքագրումն ու գնահատումն է, ինչպես նաև հոգեկան առողջության գործող ծառայությունների և դրանց արդյունավետության գնահատումը ու հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը՝ ուղղված հոգեսոցիալական աջակցության ծառայությունների պիլոտային ներդրմանը։
Թիրախ մարզերը
Կարիքի գնահատումը պետք է ընդգրկի ՀՀ Արարատի և Շիրակի մարզերը։
Հայտատուի պարտավորությունները
- Հավաքագրել և վերլուծել ՀՀ Արարատի և Շիրակի մարզերում սոցիալ-ժողովրդագրական հատվածի վերաբերյալ տվյալները
- Բացահայտել ՀՀ Արարատի և Շիրակի մարզերում հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց թիվը և սեռատարիքային և աշխարհագրական բաշխումը
- Բացահայտել ՀՀ Արարատի և Շիրակի մարզերում հոգեկան առողջության պահպանմանը և հոգեկան առողջության խնդիրների կանխարգելմանն ուղղված առկա ծառայությունները, գնահատել դրանց որակը, հասանելիությունը մարզերի բնակիչներին և հասանելիության խոչընդոտները
- Ապահովել արդյունքների ժամանակին ու պատշաճ տրամադրումը, այդ թվում աշխատանքի մեթոդաբանությունը, հաշվետվության և հետադարձ կապի ու հաղորդակցման փուլերի մանրամասն մոտեցումները, տվյալների պաշտպանության և խաչաձև ստուգման մեխանիզմները
Աշխատանքների շրջանակը
- Երկրորդական տվյալների ուսումնասիրություն
- Պատասխանատու գերատեսչությունների, ծառայություն մատուցողների և մարզում գործող հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներ/հարցազրույցներ
- Համայնքների բնակիչների հարցումներ
- Ֆոկուս-խմբային քննարկումներ
- Այլ մեթոդաբանության ներկայացում, որը ծառայություն մատուցողը կհամարի նպատակահարմար գնահատումն իրականացնելու համար
Արդյունքները և ժամանակացույցը
Ծառայություն մատուցողը պետք է ապահովի հետևյալ արդյունքները՝
Ծառայություն մատուցողը պարտավոր է կատարել հանձնարարությունը՝ հիմնվելով սույն տեխնիկական առաջադրանքի վրա՝ հանձնարարության իրականացման ամբողջ ընթացքում ապահովելով սերտ կապ և համագործակցություն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ: Յուրաքանչյուր փուլում նախքան հաջորդ փուլ անցնելը պարտադիր է արդյունքների հաստատումը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:
Սույն տեխնիկական առաջադրանքի շրջանակում կազմված ուսումնասիրության շրջանակը, արդյունքները և այլ վերաբերելի նյութերը չեն կարող օգտագործվել, հրապարակվել և/կամ տարածվել առանց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախնական գրավոր հաստատման։
Պայմանագրի տևողության ժամկետը
Աշխատանքների սկիզբ՝ 2024 թ․ ապրիլի 18։ Տևողությունը՝ առավելագույնը 50 օրացուցային օր։
Պահանջվող որակավորում և փորձ
Հայտատուն պետք է ունենա՝
- բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, վիճակագրության կամ համապատասխան սոցիալական գիտությունների ոլորտներում,
- ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
- կազմակերպչական կարողություն՝ հավաքելու, վերլուծելու և սինթեզելու մեծ քանակությամբ տեղեկատվություն սեղմ ժամկետներում,
- ընտրանքի ձևավորման մեթոդաբանության մշակման փորձ՝ երաշխավորելով, որ խոցելի խմբերը համամասնորեն ներկայացված են ընտրանքում,
- հաշվետվություններ, զեկույցներ կազմելու փորձ։
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը հայերեն՝
- ուղեկցող նամակ՝ ամփոփ ներկայացնելով վերաբերելի աշխատանքային փորձառությունը,
- ինքնակենսագրություն (CV),
- մեթոդաբանության նախնական տարբերակ, որը պետք է ներառի տվյալների պաշտպանության և խաչաձև ստուգման մեխանիզմները և ֆինանսական առաջարկ՝ ըստ Հավելվածի,
- նախկինում կատարած նմանատիպ աշխատանքի առնվազն մեկ օրինակ (նախկինում կատարված կարիքի գնահատման զեկույց)։
Հայտերը պետք է էլեկտրոնային փոստով ուղարկել mtemuryan@hcav.am էլեկտրոնային հասցեին մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը (ներառյալ):
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրն ազատված է ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։ Հետևաբար գնային առաջարկը պետք է ներկայացնել առանց ԱԱՀ։
Կազմակերպության մասին
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:
Կազմակերպությունն անվճար իրավական աջակցություն է տրամադրում տարեկան շուրջ 1000 քաղաքացու ՀՀ ողջ տարածքում, վարում ռազմավարական դատավարություններ, մշտադիտարկում իրականացնում փակ և կիսափակ հաստատություններում, պետական կառույցների, ՏԻՄ-երի, ընտրական գործընթացների նկատմամբ։ Կատարում է իրավական ակտերի վերլուծություն և ներկայացնում օրենսդրական առաջարկներ, իրականացնում խաղաղասիրական ծրագրեր, կարողությունների զարգացման ու իրազեկման նպատակով դասընթացներ ու քննարկումներ, տեղեկատվություն տրամադրում միջազգային կառույցներին՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ։
Կազմակերպության գործունեության ուղղություններից է հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը։
[:]