Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մենք փնտրում ենք ԹԱՐԳՄԱՆԻՉ

April 29, 2024

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Հրապարակումներ

 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ ոչ լրիվ աշխատաժամանակով և մշտապես գրասենյակում աշխատող թարգմանչի թափուր աշխատատեղի համար:

 

 

 

Հիմնական պարտականություններ

  • Կատարել նյութերի  հայերեն, անգլերեն և ռուսերեն գրավոր թարգմանություն

  • Անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր թարգմանություն

  • Պատասխանատու լինել կազմակերպության թարգմանված նյութերի, հրապարակումների բովանդակության, բարձր որակի, տարածվող տեղեկատվության լեզվական և էթիկական ճշգրտության համար

  • Անհրաժեշտության դեպքում ստուգել արդեն թարգմանված նյութերը

  • Կատարել թարգմանված նյութերի խմբագրման աշխատատանք` ըստ անհրաժեշտության

  • Մշտապես ներգրավված լինել կազմակերպության գործունեության մեջ

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն լեզուների, լրագրության կամ հարակից այլ ոլորտում

  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն

  • Աշխատանքային փորձ

  • Համակարգչային հմտություններ

  • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություն

  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն

  • Դինամիկ, փոփոխվող միջավայրում աշխատելու հմտություն

  • Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն

 

📍 Աշխատավայր՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծ 53 

 

Դիմելու կարգը

Ուղարկել հայերեն լեզվով ինքնակենսագրականը hr@hcav.am էլ.հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ Թարգմանչի թափուր հաստիքի համար։

Դիմելու վերջնաժամկետը՝ 2024 թ. մայիսի 24-ը ներառյալ:

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության սկզբունքն է`  հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար՝ հիմնված    որակավորման և անձնական կարողությունների վրա։ Գրասենյակը բացառում է որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիմքով: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:  

 

 

Դիտումներ՝ 581

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????