Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ծրագրային աուդիտի իրականացման բաց մրցույթի հրավեր

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է աուդիտորական ընկերություններին՝ ներկայացնելու գնառաջարկ Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աուդիտ իրականացնելու համար:

 

Ծրագրի տևողությունը չորս տարի է 01/07/2023 թ-ից մինչև 30/06/2027 թթ։ 

 

Աուդիտն իրականացվելու է Սիդայի ստանդարտ տեխնիկական առաջադրանքի   համապատասխան, համաձայն որի բացի ֆինանսական փաստաթղթերի համապատասխանությունն ու ճշգրտությունը, աուդիտ իրականացնող ընկերությունը պետք է համոզվի, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իրականացրել է դրամաշնորհի մեկնարկին նախորդած ներքին վերահսկողության վերանայման արդյունքում ներկայացրած գործողությունների պլանով նախատեսված առաջարկությունները։ 

 

Իրականացվելու է 4 տարեկան աուդիտ։

 

Առաջին տարեկան աուդիտը վերաբերում է 01.07.2023-30.06.2024 թթ ժամանակահատվածին:  Առաջին տարվա տվյալները պետք է ամփոփվեն, և ներկայացվի համապատասխան հայերեն և անգլերեն հաշվետվություն ոչ ուշ, քան մինչև 10.09.2024 թ-ը։

 

Մնացած ժամանակահատվածները կսահմանվեն հաղթող կազմակերպության հետ կնքվող պայմանագրով։ 

 

Գնառաջարկը  պետք է ներկայացվի ՀՀ դրամով։  Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ողջ ընթացքում:

 

Գնառաջարկի հետ խնդրում ենք  ներկայացնել տեղեկություն՝ աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերության փորձի, մասնավորապես միջազգային դրամաշնորհային ծրագրերով փորձառության  վերաբերյալ։

 

Գնառաջարկը ներկայացնել էլեկտրոնային  եղանակով՝ ուղարկելով նշված փաստաթղթերը կազմակերպության hr@hcav.am էլեկտրոնային փոստին ,  նամակի թեմա դաշտում նշելով «Աուդիտ SIDA – HCAV»:

 

Գնառաջարկը պետք է ներկայացվի պահանջված ձևով, անգլերեն և հայերեն։  

 

Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետն է  «23 »հունիսի  2024թ .

 

Հավելյալ տեղեկություններ ստանալ գլխավոր հաշվապահ Մանուշակ Օհանյանից (հեռ.  +37494102868):

 

Գնառաջարկի ձևանմուշը :

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր