Կազմակերպություն՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հաստիքը՝ Հաղորդակցության բաժնի համակարգող
Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք
Աշխատանքի վայրը՝ Վանաձոր, ՀՀ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
Աշխատաժամեր՝ 9:30-18:30
Աշխատանքի սկիզբ՝ հոկտեմբերի 1, 2025 թ․
Հիմնական գործառույթը
Հաղորդակցության բաժնի համակարգողը պատասխանատու է կազմակերպության արտաքին հաղորդակցության, տեղեկատվական արտադրանքների ստեղծման, մշակման, սոցիալական մեդիայի կառավարման և հանրային կապերի համար:
Հիմնական պարտականությունները
- Բազմաֆորմատ տեղեկատվական արտադրանքի (Հրապարակման համար նյութեր, հոդվածներ, հաղորդագրություններ, կարճ հոլովակներ, լուսանկարներ և այլն) պատրաստում, խմբագրում և սրբագրում։
- Կազմակերպության կայքի վարում
- Կազմակերպության սոցիալական մեդիա հարթակների կառավարում՝ Facebook, Instagram, LinkedIn
- Միջոցառումների և PR արշավների կազմակերպում
- Կազմակերպության հաղորդակցության ռազմավարության մշակում
- ԶԼՄ մշտադիտարկում
- Հաշվետվությունների կազմում
- Հաստիքին առնչվող այլ գործառույթներ
Անհրաժեշտ որակներ
- Բարձրագույն կրթություն հումանիտար ոլորտներում՝ Հանրային կապեր, Հաղորդակցություն, Լրագրություն, Հայոց լեզու և գրականություն կամ հարակից ոլորտներում
- Հայոց լեզվի բանավոր և գրավոր գերազանց իմացություն
- Անգլերենի իմացություն
- Տեսալուսանկարահանման ունակություն
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի կամ հարակից ոլորտում
- Համակարգչային հմտություններ՝ ներառյալ Office, Google
- Սոցիալական մեդիա հարթակների (Facebook, Instagram) արդյունավետ կառավարման փորձ։
Անհրաժեշտ փափուկ հմտություններ
- Ստեղծագործ միտք
- Պատասխանատվություն և պարտաճանաչություն
- Սթրեսակայունություն
- Ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
- Թիմային աշխատելու պատրաստակամություն
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հայերեն ինքնակենսագրական(CV) և մոտիվացիոն նամակ (Motivational Letter) hr@hcav.am էլ.հասցեին մինչև 2025 թ․ սեպտեմբերի 10ը։ «Թեմա» դաշտում նշել՝ «Հաղորդակցության պատասխանատու»։ Ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար՝ հիմնված որակավորման վրա։ Կազմակերպությունը բացառում է որևէ խտրականություն` պայմանավորված սեռով, տարիքով, ազգային պատկանելությամբ, առողջական, սոցիալական վիճակով, ռասայով, սեռական և կրոնական կողմնորոշմամբ: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները: