2019 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով, 2019 թվականի դեկտեմբերի 5-ին հավանության արժանացրեց այն:
Նախագծով բոլոր հասարակական կազմակերպությունները (ՀԿ) պարտավորեցվում են իրենց գործունեությունը, այդ թվում և՝ տարեկան ֆինանսական հաշվետվությունները, դարձնել հրապարակային՝ անկախ ֆինանսավորման աղբյուրներից և ձևից: Նախագիծը պարտադրում է ՀԿ-ներին Պետական եկամուտների կոմիտեին առանձին հաշվետվություն ներկայացնել կազմակերպության ղեկավարի, անդամների և կամավորների թվի, ստացած գումարների և դրանց ծախսի, իրականացված և իրականացվող ծրագրերի նպատակների և կարգավիճակի մասին:
Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Փողերի լվացման ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի՝ ՖԱԹՖ (FATF /Financial Action Task Force on Money Laundering) 8‑րդ հանձնարարականի պահանջները, որոնց էլ համապատասխանեցվել է այն։ Համաձայն այդ հանձնարարականի՝ Երկրները պետք է ուսումնասիրեն ահաբեկչության ֆինանսավորման նպատակով չարաշահման ռիսկի ենթակա կազմակերպություններին առնչվող օրենքների և կանոնակարգերի համարժեքությունը:
ՀԿ-ների ֆինանսավորման, դրա ընթացակարգի, ֆինանսական հաշվետվությունների մասին միջազգային պրակտիկան ենթադրում է, որ ՀԿ-ների գործունեության նկատմամբ օրենսդրական վերահսկողությունը, այդ թվում՝ ֆինանսավորման և դրանց վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու բեռի սահմանումը, պետք է լինի իրավաչափ, բխի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հանդես գալով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում առաջարկություններով, խնդիր է տեսնում ՀԿ-ների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջի իրավաչափության առումով և կարծում, որ նախագծով նախատեսված հաշվետվություն ներկայացնելու պահանջն անհարկի միջամտություն է պետության կողմից: Այն կարող է գնահատվել որպես ՀԿ-ների գործունեության խոչընդոտում:
Եթե օրենքի նպատակն ուղղակի ՀԿ-ների գործունեության թափանցիկության ապահովումն ու հանրայնացումն է, ժողովրդավարական հասարակությունում այն չի կարող դիտարկվել իրավաչափ ու անհրաժեշտ: Հասարակական կազմակերպություններն իրենք պետք է որոշեն՝ ինչ ծավալով և ինչ եղանակով հանրությանն իրազեկեն իրենց գործունեության բնույթի և աշխատանքների վերաբերյալ:
ՀՔԱՎ գրասենյակը, հղում անելով Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներին՝ ՀԿ-ների գործունեության սահմանափակման իրավաչափության առումով, արձանագրում է, որ ներկայացված նպատակն իրավաչափ չէ, առավել ևս անհասկանալի է, թե ինչու է հաշվետվությունների հավաքագրման և հրապարակայնացման լիազոր պետական մարմին ընտրվել հենց Պետեկամուտների կոմիտեն: Մենք կարծում ենք, որ պետության այս քայլը ՀԿ-ների գործունեության նկատմամբ վերահսկողություն է՝ քողարկված հրապարակայնության ապահովման անվան տակ:
Եթե Նախագծի իրական նպատակը հանցագործությունների բացահայտումն ու կանխումն է, կարծում ենք, որ գործող հարկային վարչարարության միջոցներն ու գործիքակազմը բավարար են այդ ստուգումներն իրականացնելու և հանցավոր գործողությունները կանխելու կամ բացահայտելու համար:
Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել նախագծով նախատեսված փոփոխությունները և ՀԿ-ների գործունեության մասին հաշվետվություն ներկայացնելու պահանջ նախատեսել բացառապես այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացվում է հանրային միջոցներով:
Ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ
On August 30, 2019, the RA Draft Law “On making amendments and addenda to the RA Law on Non-Governmental Organizations” was placed in the RA Ministry of Justice unified website for publication of legal acts’ drafts for public discussion. On December 5, 2019, as instructed by Article 65 (3) of the constitutional law of the NA Rules of Procedure, the Government approved it.
The draft obliges all the non-governmental organizations (NGO) to make their activity, including their yearly financial reports, public, irrespective of the sources and forms of financing. The draft obliges NGOs to submit a separate report to the State Revenue Committee regarding the head, members and volunteers of the organizations, money received and expenditure, the state and purposes of former and current projects.
The draft was developed taking into consideration the requirements of Recommendation 8 of Financial Action Task Force on Money Laundering, and it was made in line with the mentioned requirements. FATF Recommendation 8 requires that the laws and regulations that govern non-profit organizations be reviewed so that these organizations cannot be abused for the financing of terrorism.
International practice on the financing of NGOs, its procedure and financial reports, presupposes that legislative oversight over the activity of NGOs, including funding and the definition of the burden to submit financial reports, should be legal and stem from the basis envisaged under Article 11(2) of the European Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms.
Presenting recommendations regarding the draft on making amendments to the RA Law “On Non-Governmental Organizations”, Helsinki Citizens’ Assembly-Vanadzor finds an issue regarding the legality of the requirement on the publication of reports on NGOs’ activity and finds that the requirement of submitting reports as envisaged by the draft is an unnecessary interference by the state. It may be assessed as an obstacle to the activity of NGOs.
If the law is aimed at the provision of transparency and publicity of NGOs’ activity, then it cannot be considered as legal and necessary in a democratic society. It should be up to non-governmental organizations to decide in what volume and format society should be informed about the nature of their activity and work.
Referring to Venice Commission observations on the legality of restricting the activity of NGOs, HCA Vanadzor records that the aim presented is not legal and what is even more, it is unclear why the State Revenue Committee was chosen as a state body competent for the collection and publication of reports. We find that this step by the state is an oversight over the activity of non-governmental organizations, concealed under the name of securing publicity.
If the real aim of the draft is the disclosure and prevention of crimes, we find that current tax administration measures and toolkit are sufficient to conduct those checks and to prevent or disclose criminal actions.
Summing up the aforementioned, we recommend that the changes envisaged by the draft be reviewed and the requirement on a report of NGOs’ activity be envisaged exclusively in cases when the project is implemented by public funds.
The full document available HERE (in Armenian)
[:]