Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը մեկ ցուցմունքով մեղադրական դատավճիռ կայացրեց

April 18, 2019

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Արդար դատաքննության իրավունք | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Իրավունքներ | Ծրագիր։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո 2019 | Հովիկ Մատինյան | Հրապարակումներ | Նորություններ | Ռազմավարական գործեր

Երեկ՝ 2019թ․ ապրիլի 17-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման և միաժամանակ համաներմամբ ազատեց պատժի կրումից։

 

Ավելի վաղ՝ 2018թ․ դեկտեմբերի 19-ին, Հ․ Մատինյանի պաշտպաններ, փաստաբան Արշակ Մկոյանի ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունները մի քանի անգամ մերժելուց հետո դատարանը խափանման միջոցը փոխարինել էր գրավով։

 

Հիշեցնենք՝ 2017 թ. հոկտեմբերին ՌԴ-ից Գյուլագարակ գյուղում հյուրընկալված Հ. Մատինյանին 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գողության մեջ մեղադրել է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Ա. Մատինյանը: Ընդ որում՝ նա գողություն անողին նախ այլ կերպ է նկարագրել, հետո փոխել է ցուցմունքը՝ պատճառաբանելով, թե գողության օրը շփոթված է եղել:  

 

Տուժողի ցուցմունքից բացի՝ քրեական գործում Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան: Ամբաստանյալն ու հարազատները պնդում են, որ նա գողության մեջ հանիրավի է մեղադրվում: 

 

Հ․ Մատինյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնելուց ի վեր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս անդրադարձել է գործի չապացուցված լինելուն և նշել, որ անձին մեկ ցուցմունքի հիման վրա մեղադրանք առաջադրելը հակասում է ՀՀ Վճռաբեկ  և Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախադեպային որոշումներին:

 

Նախորդ դատական նիստին  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը վերահաստատեց այդ պնդումը և իր պաշտպանական ճառում ընդգծեց, որ մեղադրանքը կառուցված է միայն տուժողի աղավաղված ցուցմունքի վրա։ Մյուս վկաների ցուցմունքներն էլ ածանցված են տուժողի ցուցմունքից և ոչնչով չեն ապացուցում Հովիկ Մատինյանի մեղքը, այլ միայն վկայում են այն մասին, որ հանցագործություն է տեղի ունեցել։

 

Ինքը տուժողն էլ հանցագործության օրը լրիվ այլ կերպ է նկարագրել հանցագործություն կատարողին և միայն լրացուցիչ հարցաքննության ժամանակ է անհայտ պատճառներով հանցագործություն կատարողի կերպարը իր նկարագրությամբ մոտեցրել Հովիկ Մատինյանի կերպարին և հանցագործությունը նրան վերագրել։

 

Այս տրամաբանությամբ տուժողի և Հ․ Մատինյանի առերես հարցաքննությունն էլ կրել է ձևական բնույթ։ Ապացուցողական նշանակություն չունեն գործում «ապացույց» ներկայացվող նյութերը, որոնք որևէ ձևով չեն ապացուցում Մատինյանի մեղավորությունը:

 

Բայց այս ամենը դրվել է մեղադրանքի հիմքում և գնահատվել որպես ապացույց, ինչն անթույլատրելի է։

 

Պաշտպանական կողմի հրավիրած վկաները դատարանում իրենց ցուցմունքներում հաստատել են, որ հանցագործության կատարման ժամին Հովիկ Մատինյանը մորեղբոր տանը քնած է եղել։ Սակայն դատարանը վճիռ կայացնելիս հիմնվել է միայն մեղադրանքի հիմքում իսկզբանե դրված ապացույցների վրա և այդ ցուցմունքերը հաշվի չի առել։

 

Այսպիսով՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս․ Բաղդասարյանը մեղադրական դատավճիռ է կայացրել այնպիսի փաստերի հիման վրա, որոնք Հ․ Մատինյանի մեղքը չեն ապացուցում։

 

Դիտումներ՝ 2454

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????