Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվողը շուրջ մեկ տարի կալանքի տակ մնալուց հետո գրավով ազատ կարձակվի

December 19, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հովիկ Մատինյան | Նորություններ

Այսօր՝ 2018թ. դեկտեմբերի 19-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ս. Բաղդասարյանի նախագահությամբ, որոշեց փոխել մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի խափանման միջոցը և կիրառեց 2.000.000 ՀՀ դրամ գրավ:

 

Այսօր դատարանը լսելու էր պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված ևս 3 վկայի, սակայն նրանք դատարան չէին ներկայացրել: Դատարանը նրանց բերման կենթարկի:

 

Վկաներին բերման ենթարկելու որոշումից հետո Հովիկ Մատինյանի պաշտպաններ, փաստաբան Ա. Մկոյանն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանը միջնորդեցին փոխել խափանման միջոց կալանքը և կիրառել ավելի մեղմ խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ:

 

Չնայած նրան, որ մեղադրող դատախազն ու տուժողը դեմ էին խափանման միջոցը փոխելուն, դատարանը մեկ ժամ անց հրապարակված որոշմամբ բավարարեց միջնորդությունը: Գրավը վճարելուն պես Հովիկ Մատինյանը ազատ կարձակվի:

 

Դիտումներ՝ 1411

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????