Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը ստորագրությամբ ազատ արձակվեցին

June 26, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հաջողության պատմություններ | Հրաչյա Բոյաջյան | Հրապարակումներ | Նորություններ

Այսօր՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեց Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին: Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը խափանման միջոց կալանքը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու կամ գրավ կիրառելու միջնորդությունը դատարան էր ներկայացրել ավելի վաղ, իսկ մյուսների պաշտպանները խափանման միջոցը փոխելու միջնորդություններ ներկայացրին այսօր:

 

Հրաչյա Բոյաջյանին ազատ արձակելու միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազը՝ նշելով, որ վերջինս կարող է կրկին խուսափել քննությունից, քանի որ նման փորձ արդեն եղել է. Հր. Բոյաջյանին մեղադրանք է առաջադրված նաև 2016թ. հուլիսի 19-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանահատվածում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար: Դատախազի առարկությանն ի պատասխան՝ պաշտպան Արայիկ Զալյանը նշեց, որ այժմ իրավիճակն այլ է, և որ այն դրդապատճառները, որոնք ունեցել է Հր. Բոյաջյանը այն ժամանակ, այսօր արդեն չկան, նա վստահում է ՀՀ արդարադատությանն ու պատրաստ է ժամանակին ներկայանալ դատական նիստերին և չխուսափել քննությունից:

 

Միջնորդությունները քննարկելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Աշխատանքային օրվա ավարտին հրապարակված որոշմամբ դատարանը երեք ամբաստանյալներին ազատ արձակեց չհեռանալու մասին ստորագրությամբ:

 

Հաջորդ դատական նիստը 2018 թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 14:30-ին է:

 

Դիտումներ՝ 902

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????