Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Հայաստան․ Ակտիվիստի նենգամիտ հետապնդում

Դադարեցրե՛ք հետապնդումը իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ

 

(Երևան) – Հայաստանի իշխանությունները պնդում են կեղծ քրեական մեղադրանքները իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դեմ, այսօր հայտարարել է Human Rights Watch-ը: Մեղադրանքները կապված են Սուլթանյանի տված առցանց հարցազրույցի հետ, որում նա խոսել է մի շարք խնդիրների մասին, որոնց, իր կարծիքով, բախվում է եզդիական համայնքը Հայաստանում:

 

«Չնայած Հայաստանի իշխանությունները կարող են համաձայն չլինել Սուլթանյանի հարցազրույցի բովանդակության հետ, դրանում նրա արտահայտած կարծիքները լիովին տեղավորվում են միջազգային իրավունքով պաշտպանվող իրավաչափ խոսքի սահմաններում», – ասաց Գիորգի Գոգիան, Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ասոցացված տնօրենը: «Իշխանությունները պետք է անհապաղ հրաժարվեն Սուլթանյանին առաջադրված մեղադրանքներից և ապահովեն, որ անհարկի միջամտություն չլինի նրա օրինական իրավապաշտպան աշխատանքին»:

 

Սուլթանյանը՝ Մարդու իրավունքների եզդիական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահն է, որը 2018 թվականից աշխատում է Հայաստանում համայնքների մոբիլիզացման, իրազեկման մակարդակի բարձրացման և հակակոռուպցիոն խնդիրների շուրջ:

 

2020թ. հոկտեմբերի 3-ին, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) քրեական հետապնդում է սկսել Սուլթանյանի դեմ՝ հիմնվելով այն հարցազրույցի վրա, որը նա տվել էր Yezidinews.am կայքին, որը հրապարակվել էր 2020 թվականի հունիսին: Քննիչը վկայակոչում է Սուլթանյանի մի քանի հայտարարություններ` Հայաստանում ազգային և էթնիկ փոքրամասնություն հանդիսացող եզդիների շրջանում ազգային թշնամանք հարուցելու քրեական հետապնդումը հիմնավորելու համար:

 

Քննիչը վկայակոչել է Սուլթանյանի հարցազրույցի հայտարարությունները, որոնք, ի միջի այլոց, պնդում էին, որ եզդիները Հայաստանում խտրականության են ենթարկվում, որ չեն կարողանում ուսումնասիրել իրենց լեզուն կամ զարգացնել իրենց մշակույթը, և որ նրանք բավարար չափով ներկայացված չեն տեղական ինքնակառավարման մարմիններում: Քննիչը վկայակոչել է նաև Սուլթանյանի այն պնդումները, թե հայերը բռնազավթել են եզդիական ունեցվածքը, որ իշխանությունները չեն պաշտպանում նրանց իրավունքները, և որ եզդիները ապրում են «վախի մեջ»:

 

Հետաքննությունը, ամենայն հավանականությամբ, հարուցվել է՝ հիմնվելով արմատական խմբավորում հանդիսացող «Վետո» շարժման առաջնորդի բողոքի հիման վրա, որը ձեռք է բերել մարդու իրավունքների պաշտպանների դեմ ագրեսիվ թշնամանք սերմանողի համբավ Հայաստանում:

 

Քրեական գործը խնդրահարույց է նաև դատավարական տեսանկյունից, հայտարարել է Human Rights Watch-ը: Չնայած հետաքննությունը սկսվել է 2020թ. հոկտեմբերին, իշխանությունները Սուլթանյանին տեղեկատվություն են տրամադրել այդ մասին միայն 2021թ. մայիսին: 2020թ. նոյեմբերի 21-ին ստացված պատասխանում` տեղեկատվություն ստանալու պաշտոնական հարցմանն ի պատասխան, ԱԱԾ-ն Սուլթանյանին հաստատել է, որ քրեական հետաքննություն է իրականացվում, սակայն նրան չի տրամադրել որևէ լրացուցիչ տեղեկություն կամ հետաքննությունն սկսելու մասին որոշման պատճեն: ԱԱԾ-ն Սուլթանյանին տեղեկացրել է, որ հետաքննության ընթացքում նա չունի դատավարական կարգավիճակ, ուստի չի կարող պահանջել գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ: Սուլթանյանի հետ տեղեկատվություն փոխանակելուց հրաժարվելը նույնիսկ այն ժամանակ, երբ նա հանդիսանում էր քննության կողմ, խախտում է Սուլթանյանի արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները, որոնք պաշտպանված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածներով:

 

Մայիսի 20-ին ԱԱԾ-ն Սուլթանյանից առգրավել է երեք համակարգիչ, մեկ համակարգիչը պատկանում էր ընտանիքի անդամներից մեկին, երկու հեռախոս և մի քանի USB կրիչ:

2021թ.-ի հունիսի 2-ին Human Rights Watch-ը դիմել է դատախազություն` հորդորելով հրաժարվել Սուլթանյանին առաջադրված մեղադրանքներից և ապահովել, որ նա հնարավորություն ունենա իրականացնել իր օրինական իրավապաշտպան գործունեությունը՝ առանց ավելորդ միջամտությունների: Դատախազությունը հունիսի 10-ի պատասխանում նշել է, որ հետաքննությունը սկսվել է «ազգային և միջազգային նորմերի համաձայն», և որ հանգամանքները չեն կարող մեկնաբանվել որպես Սուլթանյանի իրավունքների ոտնահարում:

Իշխանությունները Սուլթանյանի հայտարարությունները սխալմամբ որակել են որպես «հրահրում», – հայտարարել է Human Rights Watch-ը: Դրանք տեղավորվում են միջազգային իրավունքի, մասնավորապես Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի ներքո պաշտպանված օրինական խոսքի սահմաններում: Որպես երկու պայմանագրերի կողմ՝ Հայաստանի կառավարությունը խոսքի ազատությունը պաշտպանելու հատուկ իրավական պարտավորություններ ունի:

 

«Հայաստանի իշխանությունները խախտում են Սուլթանյանի խոսքի ազատության իրավունքը», – հայտարարել է Գոգիան: «Չնայած ազգային և էթնիկական ատելության դեմ պայքարը կառավարության պարտականությունն է, այն չի իրականացվում իրավաչափ խոսքը քրեականացնելու կամ զգայուն հարցեր բարձրաձայնողների իրավունքները այլ կերպ խախտելու միջոցով»:

 

hrw.org

Drop Charges Against Rights Defender Sashik Sultanyan

 

(Yerevan) – Armenian authorities have persisted with spurious criminal incitement charges against a human rights activist, Sashik Sultanyan, Human Rights Watch said today. The charges are in retaliation for an online interview Sultanyan gave in which he spoke about a variety of problems he believes the local Yezidi community face in Armenia.

 

“Although Armenian authorities might disagree with the content of Sultanyan’s interview, the opinions he expressed in it fall squarely within the boundaries of legitimate speech, protected under international law,” said Giorgi Gogia, associate Europe and Central Asia director at Human Rights Watch. “The authorities should immediately drop the charges against Sultanyan and ensure that there is no undue interference in his legitimate human rights work.”

 

Sultanyan is the chairperson of a nongovernmental group, Yezidi Center for Human Rights, which since 2018 has worked on community mobilization, awareness raising, and anti-corruption issues in Armenia.

 

On October 3, 2020, Armenia’s National Security Service (NSS) initiated a criminal investigation against Sultanyan, stemming from an interview he gave to the website Yezidinews.am that was published in June 2020. In the charge sheet, which Human Rights Watch reviewed, the investigator refers to several of Sultanyan’s statements to justify the criminal investigation into inciting national enmity among Yezidis, a national and ethnic minority in Armenia.

 

The investigator referred to Sultanyan’s interview statements alleging, among other things, that Yezidis experience discrimination in Armenia, that they cannot study their language or develop their culture, and that they are underrepresented in local government structures. The investigator also referenced Sultanyan’s allegations that Armenians had seized Yezidi property, that authorities do not protect their rights, and that Yezidis live “in fear.”

 

The investigation appears to have been opened based on a complaint filed by a leader of the Veto Movement, a radical group that has built a reputation for aggressive hostility against human rights defenders in Armenia.

 

The criminal case also is flawed procedurally, Human Rights Watch said. Although the investigation was opened in October 2020, the authorities provided information to Sultanyan about it only in May 2021. In a response dated November 21, 2020, to an official request for information, the NSS confirmed to Sultanyan that there was a criminal investigation underway but did not provide him with any further information or a copy of the decision to open the investigation. The NSS informed Sultanyan that he had no procedural status in the investigation and thus could not demand access to further information about the case. The refusal to share information with Sultanyan even when he was a subject of investigation undermines Sultanyan’s rights to a fair process and an effective remedy protected under articles 6 and 13 of the European Convention on Human Rights.

 

On May 20, the NSS confiscated from Sultanyan three computers, one of which belonged to a family member, two telephones, and several USB sticks.

 

On June 2, 2021, Human Rights Watch wrote to the prosecutor’s office, urging it to drop charges against Sultanyan and ensure that he is able to do his legitimate human rights work without undue interference. In its June 10 response, the prosecutor’s office stated that the investigation had been opened “according to national and international norms,” and that the circumstances cannot be interpreted as violations of Sultanyan’s rights.

 

The authorities have wrongly characterized Sultanyan’s statements as “incitement,” Human Rights Watch said. They fall within the boundaries of legitimate speech protected under international law, in particular article 10 of the European Convention on Human Rights and article 19 of the International Covenant on Civil and Political Rights. As a party to both treaties, the Armenian government has specific legal obligations to protect freedom of speech.

 

“Armenian authorities are violating Sultanyan’s right to his freedom of expression,” Gogia said. “While fighting national and ethnic hatred is the government’s responsibility, it’s not achieved through criminalizing legitimate speech or otherwise violating the rights of those who speak out on sensitive matters.”

 

hrw.org

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր