0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Միացյալ Նահանգներ․ Freedom House-ը դատապարտում է չափից ավելի ուժի կիրառությունն ու ռազմական միջամտությունները՝ ի պատասխան բողոքի ցույցերի

June 4, 2020

COVID-19 | Գրադարան | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում

Ժողովրդավարական արժեքներից մտահոգիչ նահանջը պետք է շտկվի։

 

Ի պատասխան նախագահ Թրամփի և այլ առաջնորդների՝ բողոքի ցույցերը ռազմական ոճի մարտավարությամբ ճնշելու քայլերի՝ Freedom House-ն արել է հետևյալ հայտարարությունը

 

«Բողոքի ակցիայի մասնակիցների՝ արդարության և չարաշահումներից պաշտպանության պահանջները իրավաչափ են, և նրանց խաղաղ հավաքների իրավունքը չպետք է սահմանափակվի»,-ասել է Freedom House-ի նախագահ Մայք Աբրամովիչը։ «Իրավապահ մարմինների՝ բազմաթիվ ցույցերի հակազդման մտահոգիչ ռազմականացումն ու ուժգնացումը անհամատեղելի են մեր ազգի մնայուն արժեքների հետ։ Բողոքի ակցիաները դադարեցնելու կամ ցրելու նպատակով Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում կիրառված չափից ավելի ուժը խորապես ահանգստացնող է»։  

 

«Մենք լրջորեն անհանգստացած ենք, որ վարչակազմը Սպիտակ տան և Լաֆայեթ այգու շուրջ 10 ոտնաչափ բարձրությամբ ցանկապատ է տեղադրել, և իրավապահները շարունակում են մեծացնել պարագիծը»,-շարունակել է Աբրամովիչը։ «Իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով Սպիտակ տան առջև հավաքվելու՝ քաղաքացիների ազատությունը դարեր շարունակ մեր ժողովրդավարության առանձնահատկությունն է եղել, և այն պետք է պահպանվի»։

 

«Առանց անունների, կրծքանշանի համարի կամ տարբերանշանի՝ ռազմական հանդերձանքով զինված ոստիկանության ներգրավումը խիստ խնդրահարույց է։ Իրավապահ մարմիններն ու գործակալությունները պետք է հաշվետու լինեն այն քաղաքացիներին, ում նրանք ծառայում են։ Վարչարարությունը թույլ է տալիս նրանց գործելու անանուն և անպատիժ՝ լուռ խրախուսելով օրենքի սահմաններում բողոքի ցույցի մասնակիցների դեմ չարաշահումները»։ 

 

«Այս ռազմականացումը նաև սպառնալիքի տակ է դնում մեր սահմանադրությամբ ամրագրված մամուլի ազատությունը։ Բողոքի ակցիաների մասին հաղորդելու համար ոստիկանությունը բանտարկում և հետապնդումների է ենթարկում լրագրողներին սա խիստ վտանգավոր իրավիճակ է»։

 

«Իրավապահ մարմինների ռազմականացումը ամբողջ աշխարհում ավտորիտարների ստանդարտ մարտավարությունն է։ Վերջին տարիներին մենք տեսել ենք, թե ինչպես են տարբեր երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի, Զիմբաբվեի և Պակիստանի ռեժիմները օգտագործում ռազմական ուժը և մարտավարությունը՝ օրենքի սահմաններում գործող այլախոհների ձայնը լռեցնելու նպատակով»։

 

«Վերջին մի քանի օրերի ընթացքում փորձառու առաջնորդները, ինչպիսիք են պաշտպանության նախկին նախարար, թոշակի անցած գեներալ Ջիմ Մեթիսը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախկին նախագահ Մայք Մյուլենը, արտառոց քայլ են կատարել՝ խոսելով ռազմական ուժի սխալ կիրառման դեմ, և մեղադրել են նախագահին՝ ԱՄՆ զորքերին Ամերիկայի քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտելու հրաման տալու մեջ։ Մենք պետք է նրանց զգուշացումներին լուրջ վերաբերվենք և շտկենք մեր ժողովրդավարական արժեքներից այս զարհուրելի նահանջը»։ 

 

Թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի

 

freedomhouse.org

Դիտումներ՝ 169

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

Ընտրեք տեքստի դիտման
Ձեզ մատչելի տարբերակը

Ընթացիկ հայտարարություններ


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը