Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վերընտրվելու կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը Լուկաշենկոյին մաղթել է առողջություն, հաջողություն, ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին խաղաղություն, կայունություն և բարգավաճում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական տեքստում, մասնավորապես, ասված է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»:
Վարչապետն ընդգծել է, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործեն երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը:
Վեցերորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորող երկրների թվում Հայաստանն առաջիններից է: Ցանկում նաև Ռուսաստանն է, Չինաստանն ու Ադրբեջանը:
Չնայած պաշտոնական տվյալներով Լուկաշենկոն անվերապահ հաղթանակ է տարել, նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան չի ընդունում ընտրությունների արդյունքները, բազմահազար քաղաքացիներ բողոքի են դուրս եկել:
Նման պայմաններում հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանի շտապ շնորհավորանքը իրավապաշտպան Արթուր Սաքունցն անընդունելի է համարում: Իրավապաշտպանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի պետություն, որի վարչապետը շնորհավորում է բռնապետ Լուկաշենկոյին, ապա ոնց կարող է նույն արարքի համար քրեական հետապնդում իրականացնի Ռ. Քոչարյանի նկատմամբ: Սա արժեքների ու սկզբունքների կատարյալ անախրոնիզմ է….. Սա ուղղակի աբսուրդ է…»:
«Այն իրավիճակը, որ հիմա Բելառուսում տիրում է՝ հազարավոր մարդկանց ապօրինի ազատազրկման են ենթարկում, բռնությունների են ենթարկում, ռետինե գնդակներով են կրակում նրանց վրա, զանգվածային մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թե՛ ընդդիմադիրների, թե՛ քաղաքացիների, թե՛ իրավապաշտպանների նկատմամբ, նման իրավիճակում, որն ամբողջությամբ հիշեցնում է 2008 թվականի մարտի 1-ը, չի կարող ժողովրդավարական պետության ղեկավարը նման պայմաններում մինչ պաշտոնական գոնե տվյալների տարածումը շնորհավորի: Իսկ եթե ինչ-որ ձևով փորձում է վերաբերմունք արտահայտի, ապա գոնե մտահոգություն էլ պետք է արտահայտվի մարդու իրավունքների խախտումների փաստով և կոչ անի, որ բոլոր հարցերը լուծվեն իրավունքի գերակայության սկզբունքի պահպանության շրջանակում: Բայց ինքնին, երբ որ Գագիկ Ծառուկյանը շնորհավորում է, դու շնորհավորում ես, էդ դեպքում հարց է ծագում. Մարտի 1-ի գործով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հենց նույն գործողությունների համար է կատարվել: Բելառուսում հիմա տեղի է ունենում սահմանադրական կարգի բռնի զավթում», – ասաց Սաքունցը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անընդունելի ոչինչ չի տեսնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Ես գնահատական չեմ տա այդ գնահատականներին, ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունները ներքին քաղաքականության հետ տարբերություն ունեն: Միջազգային գործընկերությունը, պետությունների ղեկավարների փոխհարաբերությունները այլ մակարդակ ունեն և այլ կոմպոնենտներ ունեն», – նշեց Ռուբինյանը:
Պաշտոնական տվյալներով շուրջ 26 տարի Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններում 79,7 տոկոսով հաղթել է Սվետլանա Տիխանովսկայային, վերջինս հավաքել է 6,8 տոկոս:
Տիխանովսկայայի ամուսինը Լուկաշենկոյի հիմնական մրցակիցն էր և այժմ ազատազրկված է: Ամուսնու ձերբակալությունից հետ Տիխանովսկայան հասցրել է գրանցվել որպես նախագահի թեկնածու, ընտրությունների հաջորդ օրվանից Բելառուսի մայրաքաղաքում և տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են, իրավիճակն այսօր էլ շարունակում է մնալ լարված: Իրավապահները ռետինե փամփուշտներ ու լուսաձայնային նռնակներ են կիրառել: Տեղի ունեցած բախումների հետևանքով կան տուժածներ:
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Армении Армен Саркисян поздравили президента Беларуси Александра Лукашенко с переизбранием.
Президент Саркисян пожелал Лукашенко здоровья, успехов и всего наилучшего, а дружественному народу Беларуси – мира, стабильности и процветания.
В тексте поздравительного послания премьер-министра Никола Пашиняна, в частности, говорится: «Уверен, что совместными усилиями мы и впредь будем укреплять дружбу между нашими народами и расширять взаимовыгодное сотрудничество между нашими странами как на двусторонней основе, так и в рамках международных организаций и интеграционных объединений».
Премьер-министр подчеркнул, что готов приложить все усилия для полнейшей реализации всего потенциала отношений между двумя народами и странами.
Армения стала одной из первых стран, поздравивших Лукашенко с переизбранием в шестой раз на пост президента. В списке также Россия, Китай и Азербайджан.
Несмотря на то, что по официальным данным Лукашенко одержал безоговорочную победу, его основная соперница Светлана Тихановская результаты выборов не признает, тысячи граждан страны вышли на акции протеста.
В подобных условиях поспешное поздравление Пашиняна, пришедшего к власти путем революции, правозащитник Артур Сакунц считает неприемлемым. Правозащитник написал на своей странице в Facebook: «Как государство, премьер-министр которого поздравляет диктатора Лукашенко, может осуществлять уголовное преследование в отношении Р. Кочаряна за то же деяние? Это полный анахронизм ценностей и принципов… Это просто абсурд…».
«Ситуация, которая царит сейчас в Беларуси, такова: тысячи людей незаконно лишаются свободы, подвергаются насилию, в них стреляют резиновыми пулями, происходят грубые нарушения прав человека в отношении оппозиции, граждан и правозащитников. В подобной ситуации, которая полностью напоминает 1 марта 2008 года [в Армении], глава демократического государства, хотя бы до обнародования официальных данных, не может поздравлять. А если он пытается каким-то образом выразить свое отношение, то хотя бы должен также выразить обеспокоенность фактом нарушения прав человека и призвать решать все вопросы в рамках верховенства закона. Но когда Гагик Царукян поздравляет и ты поздравляешь, в этом случае возникает вопрос: уголовное преследование Кочаряна по делу «1 марта» было возбуждено за те же действия. В Беларуси сейчас происходит насильственный захват конституционного строя», – сказал Сакунц.
Депутат правящей парламентской фракции «Мой шаг», председатель постоянной комиссии по внешним отношениям Рубен Рубинян не видит ничего неприемлемого в том, что премьер-министр Никол Пашинян поздравил Александра Лукашенко.
«Я не буду давать оценку этим оценкам. В целом международные отношения отличаются от внутренней политики. «Международное партнерство, взаимоотношения глав государств имеют другой уровень и другие компоненты», – отметил Рубинян.
По официальным данным, Александр Лукашенко, правящий Беларусью около 26 лет, одержал победу на президентских выборах, набрав 79,7% голосов, кандидат от оппозиции Светлана Тихановская получила 6,8%.
Муж Тихановской был главным соперником Лукашенко и сейчас находится в тюрьме. После ареста мужа Тихановской удалось зарегистрироваться в качестве кандидата в президенты. На следующий день после выборов в белорусской столице и других городах страны начались акции протеста, ситуация и сегодня остается напряженной. Полиция применила против протестующих резиновые пули и светошумовые гранаты. В результате столкновений есть пострадавшие.
[:]