Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2022 թ. ընթացքում ՀՀ և Արցախի զինված ուժերում գրանցվել է 64 զինծառայողի մահվան դեպք. ՀՔԱՎ

January 26, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2022 թվականին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:

 

Կազմակերպության կողմից հավաքագրված տեղեկությունների համաձայն 2022 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 64  զինծառայողի մահվան դեպք։  Մահվան  64 դեպքերի պատճառներն են՝ առողջական խնդիրներ՝ 17 դեպք, ավտովթար՝ 17 դեպք, hրադադարի ռեժիմի խախտում՝ 14 դեպք, ինքնասպանություն՝ 6 դեպք, սպանություն 6 դեպք, որից՝ դիտավորյալ՝ 2 դեպք, ԶՕԿ՝ 1 դեպք, անհայտ պայմաններում՝ 1 դեպք, մարտական ծառայության կանոնների խախտում՝ 2 դեպք, դժբախտ պատահար՝ 2 դեպք՝ (այրվածք հրդեհի հետևանքով, հոսանքահարում, ջրահեղձ), զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 1 դեպք,       ականի պայթյուն՝ 1 դեպք։ 2022 թ. 64 զինծառայողների մահվան դեպքերից միայն 30-ի (47 %-ի) մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, 4 (6 %-ի) դեպքի մասին տեղեկություն է տարածվել միայն զանգվածային լրատվամիջոցներով, 3 (5 %-ի) դեպքի մասին ԶԼՄ տարածած տեղեկությունը հաստատվել է ՊՆ և գլխավոր դատախազության կողմից, սակայն պաշտոնական հաղորդագրություն այդ դեպքի մասին այդպես էլ չի տարածվել։ Մյուս 27 (42 %) դեպքի մասին տեղեկություն ընդհանրապես չի տարածվել:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/01/24/1319052/?fbclid=IwAR1PPfUPHgxzmoNDLwazmoukDrAxEURPA0W9HjxhyWfcr8DNfI4l-YI_p8Q

 

© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Դիտումներ՝ 22

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????