Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

2023 թվականին Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքների ամփոփում

2023 թ ընթացքում ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 112 դեպք։ 2022 թ ընթացքում դեպքերի թիվը 199 էր։ 

2021 թ արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 159 դեպք, 2020 թ՝ 192 դեպք, 2019 թ՝ 90 դեպք, 2018 թ.՝ 181 դեպք, 2017 թ.՝ 107 դեպք, 2016 թ.` 338 դեպք, 2015 թ.՝ 304 դեպք:

2023 թ արձանագրվել է հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 61 դեպք կամ դեպքերի 545 %-ը:

2023 թ ԶԼՄ-ներով արձանագրվել է անհատական բնույթի խախտման 51 դեպք կամ դեպքերի 455 %-ը:

Հատկանշական է, որ տոկոսային հարաբերակցությամբ, 2023 թ․ անհատական բնույթի խախտումներն ամենաբարձրն են 2020-2023 թթ․ ընթացքում, այն դեպքում, երբ 2020 թ․ հայտարարվեց ոստիկանության բարեփոխման մասին, ընդունվեց ռազմավարություն և գործողությունների ծրագիր։  Ընդ որում, նախորդ տարվա համեմատ, դեպքերի թիվն աճել է 36 %-ով:

Նշենք, որ եթե հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները հնարավոր է նույնականացնել ԶԼՄ-ների լայն լուսաբանման շնորհիվ, ապա անհատական բնույթի խախտման դեպքերով լուսաբանումը գրեթե բացակայում է։ ԶԼՄ-ներով հրապարակվում են լայն հնչեղություն ստացած դեպքերը։ 

2023 թ․ առավել մեծ թվով խախտվել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը (65 դեպք կամ դեպքերի 58 %): Հավաքների ընթացքում անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը խախտվել է 44 դեպքում (72 %), անհատական բնույթի դեպքերում 21 դեպքում (41 %)։ Ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը խախտվել է 57 դեպքում (ընդհանուր դեպքերի 51 %)։ Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը խախտվել է 55 դեպքում (ընդհանուր դեպքերի 48.2 %): Նախորդ տարիներին նշյալ իրավունքների խախտման դեպքերի թվերը ներկայացված են ստորև

Տարեթիվ Անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք Ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունք Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք
Դեպք Տոկոս Դեպք Տոկոս Դեպք Տոկոս
2023 թ. 65 58 57 51 55 48.2
2022 թ. 146 737 124 626 155 783
2021 թ. 85 535 68 428 83 522
2020 թ. 111 578 84 438 101 526
2019 թ. 44 488 41 455 29 322
2018 թ. 76 42 84 464 81 448
2017 թ. 16 15 62 49.1 17 448
2016 թ. 157 46.4 141 41.7 121 358
2015 թ. 70 23 37 12.2 96 316

Դեպքերի գերակշիռ մասը, ավանդաբար, գրանցվել է Երևանում (94 դեպք, ընդհանուր դեպքերի 84 %-ը)։

2023 թ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած անհատական բնույթի դեպքերի ամփոփում

2023 թ. ԶԼՄ-ների հրապարակումներով արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած 51 անհատական բնույթի դեպք, ինչը կազմում է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների ընդհանուր թվի 455 %-ը։ Մասնավորապես խախտվել են հետևյալ իրավունքները՝

  • ֆիզիկական բռնությունից զերծ մնալու՝ 27 դեպք (կամ դեպքերի 53 %),
  • անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու՝ 22 դեպք
  • ազատության և անձնական անձեռնմխելիության՝ 21 դեպք, 
  • արդար դատաքննության՝ 7 դեպք, 
  • իրավաբանական օգնություն ստանալու՝ 6 դեպք, 
  • առողջության՝ 6 դեպք, 
  • խտրականությունից զերծ մնալու՝ 5 դեպք, 
  • սեփականության՝ 4 դեպք, 
  • խոսքի ազատության՝ 3 դեպք, 
  • մասնավոր կյանքի անձեռնմխելիության՝ 3 դեպք
  • ազատ տեղաշարժվելու՝ 3 դեպք, 
  • կարծիքն ազատ արտահայտելու՝ 2 դեպք,
  • լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու՝ 4 դեպք։ 

Անհատական բնույթի 51 դեպքերից 38-ը (745 %-ը) տեղի են ունեցել քաղաք Երևանում, 5-ը՝ Լոռու, 4-ը՝ Շիրակի, երկու դեպք՝ Կոտայքի և մեկական դեպք՝ Տավուշի և Սյունիքի մարզերում։

Հաշվետու ժամանակահատվածում գրանցված դեպքերը` ըստ խախտված իրավունքի առավել մանրամասն հասանելի են հետևյալ հղմամբ։

2023 թ. հավաքների ընթացքում կամ դրանց մասնակցելու հետեվանքով Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած դեպքերի ամփոփում

2023 թ հավաքների և բողոքի ցույցերի ընթացքում արձանագրվել է ոստիկանության գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտման 61 դեպք՝ ընդհանուր խախտումների թվի 54.5 %-ը։ Մասնավորապես խախտվել են հետևյալ իրավունքները՝

  • խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու՝ 55 դեպք (90 %),
  • անձի ազատության և անձնական անձեռնմխելիության՝ 44 դեպք (72 %), 
  • ֆիզիկական բռնությունից զերծ մնալու՝ 30 դեպք (49 %), 
  • առողջության՝ 6 դեպք (98 %), 

Խախտվել են նաև իրավաբանական օգնություն ստանալու, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, սեփականության, խոսքի ազատության և կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքները։ 4 դեպքում խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը։ 

61 դեպքերից 56-ը (91.8 %-ը) գրանցվել են Երևանում, 3 դեպք՝ Լոռու, մեկական դեպք Արարատի և Շիրակի մարզերում։

Հաշվետու ժամանակահատվածում գրանցված դեպքերը` ըստ խախտված իրավունքի առավել մանրամասն հասանելի են  հետևյալ հղմամբ:

Զեկույցն ամվողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ