Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մարդու իրավունքների վիճակը ՀՀ Զինված ուժերում

February 2, 2024

Գործունեություն | Իրավունքներ | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Այսօր՝ փետրվարի 2-ին տեղի ունեցավ ՀՔԱՎ գրասենյակի նախաձեռնած «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ Զինված ուժերում» հանրային քննարկումը։ Քննարկման բանախոսներն էին

  • Արթուր Սաքունց, ՀՔԱՎ գրասենյակի նախագահ
  • Նազելի Մովսեսյան, ՀՔԱՎ գրասենյակի իրավապաշտպան
  • Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ
  • Կարեն Հարությունյան, ՀՀ Զինվորական դատախազի տեղակալ
  •  
Քննարկման բանախոսներից Ժաննա Ալեքսանյանը ներկայացրեց ԶՈՒ-ում մահվան առանձին դեպքերը․
🔻 Ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան դեպքից անմիջապես հետո «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն այցելում է Կարապետյանների ընտանիքին։ Ընտանիքը Ժորայի հետ տեղի ունեցածը համարում է բացահայտ սպանություն։ Զինծառայողի մահը վրա է հասել ճակատին երկու կրակոցից։ Ընտանիքում նշել էին, որ Ժորան համածառայակից Բախշիկ Խաչատրյանի հետ խնդիրներ է ունեցել, քանի որ հերթապահության ժամանակ քնել է։ Ըստ պատմածի՝ Բախշիկը Ժորային որպես պատիժ ասել է, որ պետք է բոլորի փոխարեն ամեն օր հերթապահի, ինչն էլ խորացրել է կոնֆլիկտը։ Նշենք, որ Ժարային վաշտի հրամանատրի հրամանով՝ դիրքերում 14-օրյա հերթապահությունից չորս օր անց, կրկին դիրքեր բարձանալու հրաման է տրվել։ Այս տեղեկությունը ևս հայտնել էին Ժորայի հարազատները՝ նշելով, որ տղան, եթե քնել է, ապա պատճառը գերհոգնածությունն է եղել։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։ 
🔻 Կարեն Դանիելյանը դժբախտ պատահարից առաջ «տագնապ» հրամանով բարձրացել է դիրքեր՝ իր հետ եղել են դիրքի ավագը և ևս երկու ժամկետային զինծառայող։ Ծնողների փոխանցմամբ՝ դիրքեր են բարձրացել, քանի որ թշնամու կողմից նախաձեռնվող դիվերսիայի վերաբերյալ տեղեկություն են ունեցել։ Հոր՝ Վարդան Դանիելյանի խոսքով՝ դիրքերում զինվորների միջև կոնֆլիկտ է եղել։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
 
 
 
Արթուր Սաքունցը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի առանցքային առաջարկությունները «Մուրադյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով։
🔻Զինված ուժերում զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի վերացման հարցում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող գործությունների և զինծառայողների հոգեբանական աջակցության վերաբերյալ Կազմակերպության հաղորդումներով ներկայացված մտահոգությունները և խնդիրներն իրենց արտացլումն են գտել 07․12․2023թ․ ԵԽ Նախարարների կոմիտեի որոշման մեջ, որտեղ, ի թիվս այլնի, ընդհանուր միջոցառումների մասով Կոմիտեն առաջարկել է ՀՀ իշխանություններին կատարել ներքոնշյալ գործողությունները։
* Տրամադրել վիճակագրական տվյալներ վերջին հինգ տարիներին զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի քննության մասին։
* Հնարավորինս արագ զարգացնել զինված ուժերում խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին անանուն հաղորդումների մեխանիզմի ստեղծումը և այդ մասին տեղեկացնել Կոմիտեին։ Զեկուցել Կոմիտեին Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի համապատասխան գործողությունների կատարման վերաբերյալ։
* Տեղեկատվություն տրամադրել զինծառայողների նկատմամբ ոտնձգությունների, ինչպես նաև զինվորական ղեկավարության կողմից նրանց նկատմամբ բռնության ենթարկելու և վատ վերաբերմունքի կանխարգելման նպատակային միջոցառումների մասին։
* Քանի որ արդեն իսկ նախապատրաստվում է Ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման ռազմավարության նախագիծը, Կոմիտեին տեղեկացնել ռազմավարությամբ նախատեսված գործողությունների, ընդունման ժամկետների և հետագա իրականացման համար նախատեսված քայլերի մասին, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն զինծառայողներին պատշաճ հոգեբանական գնահատում և աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։
* Տեղեկատվություն տրամադրել առողջական լուրջ խնդիրներով անձանց զինվորական ծառայության զորակոչելը բացառելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին։
Նախարարների կոմիտեի որոշումը՝ https://hcav.am/muradyans-case-12-12-2023/։
 
 
 
ՀՔԱՎ գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը ներկայացրեց ԶՈՒ-ում մահացության դեպքերի վիճակագրությունը 2018 թ. թավշյա հեղափոխությունից առաջ և հետո👇
* 2012-2017 թթ. ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 418 դեպք(2016թ-ի 4-օրյա պատերազմի զոհերը ներառված չեն)։ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մավան դեպքերը կազմում են ընդհանուրի 66 %-ը ՝ 2️⃣7️⃣6️⃣դեպք։
* 2018 - 2023 թթ. ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում մահացել է 436 զինծառայող(44-օրյա պատերազմի զոհերը ներառված չեն)։2018 - 2023 թթ. ոչ մարտական պայմաններում զինծառայողների մավան դեպքերը կազմում են ընդհանուրի 8️⃣1️⃣ %-ը։
❗️ 2012 թ-ից մինչև 2018 թ. և դրանից հետո 6 տարիների ընթացքում՝ 2018 – 2023 թթ, զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի թիվն աճել է 4 %-ով։
‼️ Միաժամանակ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացությունների դեպքերի թիվն աճել է 29 %-ով՝ 276-ից դառնալով 355։
⭕️ Ինչ վերաբերում է ինքնասպանության և սպանության դեպքերին, ապա նշված ժամանակահատվածներում դրանց թիվը գրեթե նույնն է, 2012 – 2017 թթ՝ 102 դեպք, 2018 – 2023 թթ.՝ 98 դեպք։
⭕️ Առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերն ավելացել են 67 %-ով՝ 58-ից աճել են՝ հասնելով 97-ի։
⭕️ Ավտովթարի հետևանքով մահացության դեպքերի թիվն աճել է 8-ով՝ գրեթե եռակի անգամ (3-ից դարձել է 11):
Ընդհանուր 2012 – 2023 թթ արձանագրվել է 854 զինծառայողի մահվան դեպք։
 
 
ՀՀ Զինվորական դատախազի տեղակալ Կարեն Հարությունյան ներկայացրեց զինծառայողների մահվան փաստով նախաձեռնված քրեական վարույթների ընթացքը և արդյունավետությունը դեպքերի պատճառների բացահայտման և կանխանգելման համատեքստում։
 
 
Յուրաքանչյուր ելույթին հաջորդեց կառուցողական հարցուպատասխան փուլը, որի ընթացքում քննարկվեց Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խախտումների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ 
Դիտումներ՝ 37

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????