Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մեդիա Հաղորդագրություն

September 16, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Ընտրական գործընթաց | Հայտարարություններ | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

🔊 Երևանի ավագանու ընտրություները վաղն են։ Անկախ դիտորդը սեպտեմբերի 17-ին իրականացնելու է լայնածավալ դիտորդական առաքելություն:
 
✅ Քվեարկության օրը առաքելությունը 60 շրջիկ խմբերով դիտարկելու է.
- տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստի իրականացումը,
- տեղամասային կենտրոնների մատչելիությունը և կահավորումը,
- քվեարկության ընթացքը,
- վարչական շրջաններում ընդհանուր իրավիճակը և մասնակից կուսակցությունների/դաշինքների վարքագիծը
- տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման նիստը
 
 
✅ Ընտրությունները սպասարկող 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկվելու է
- տեղամասերից ժամանող արդյունքների ընդունումը, արձանագրությունների և գրանցամատյանների ուսումնասիրությունը
- արդյունքների աղյուսակավորումը
- ԸԸՀ-ում այլ ընթացակարգերի պահպանումը և ընդհանուր իրավիճակը
 
 
📣 Դաշինքը հանդես է գալու ընտրությունների ընթացքի վերաբերյալ ճեպազրույցներով սեպտեմբեր 17-ին ժամը 14:00-ին և 19:20-ին Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ում, հասցե՝ Աբելյան 6/1, ինչպես նաև սեպտեմբերի 18-ին ժամը 11-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների նախնական գնահատականը ներկայացնելով:
Ընթացիկ տեղեկատվության համար կարող եք հետևել մեզ.
Կապ հաստատելու համար.
Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան
☎️ 093 742244
📩 danioanis@gmail.com
 
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում հետևյալ կազմով․
* Helsinki Citizens’ Assembly-Vanadzor / Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 
Դաշինքը համագործակցում է հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ
 
* Ուղղակի ժողովրդավարություն
* Գյումրու առաջընթաց
* Կանանց իրավունքների տուն
* Մարդու իրավունքների եզդիական կենտրոն
 
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության և Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում Անկախ դիտորդ հասարակական դաշինքը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ֆինանսավորող կազմակերպության տեսակետները։
Դիտումներ՝ 59

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????