Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդի» ամփոփիչ ասուլիսը՝ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

October 18, 2021

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Մամուլի հաղորդագրություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

     

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը այսօր՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ին, Մեդիա կենտրոնում (Երևան, Սարյան 12) կամփոփի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման արդյունքները։

 

Քվեարկության օրվա ընթացիկ տեղեկությունները հասանելի են այստեղ և այստեղ։

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտարկել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները` Գյումրի, Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև, Դիլիջան, Ֆիոլետովո համայնքներում։

 

Ընտրությունների ընթացքին հետևել են ընդհանուր 130 դիտորդներ 46 ընտրատեղամասերում և 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իրականացրել է նաև երկարաժամկետ դիտորդություն։ Նախընտրական քարոզչության ընթացքը դիտարկել են 12 երկարաժամկետ դիտորդներ։

 

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ

Դիտումներ՝ 69

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????