Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

#ԸՕիրազեկում: Ինչ պետք է իմանալ ընտրական գործընթացներում նոր փոփոխությունների մասին

May 19, 2021

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2021 թ․ ապրիլի 28-ին ՀՀ Քրեական օրենսգրքում տեղի ունեցան փոփոխություններ, որոնք առնչվում են ընտրական գործընթացներին։
Ներկայացնում ենք կատարված փոփոխությունները։

Իրազեկումներին կարելի է հետևել այս հեշթեգով՝ #ԸՕիրազեկում

 

Դարձի՛ր ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ

—————
I Այսպես՝ ընդունված փոփոխություններով ընդլայնվել է նախընտրական քարոզչության հարկադրանքի կամ խոչընդոտման արգելքը՝ ներառելով ոչ միայն քարոզչություն կատարելուն, այլ նաև քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը կամ խոչընդոտելը։

Սա նշանակում է, որ անձը չի կարող իր կամքին հակառակ (ծառայողական կամ այլ կախվածության, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ և այլ միջոցներով) ներգրավվել նախընտրական քարոզչության հետ առնչվող գործողություններում՝ լինի դա նախընտրական շտաբի աշխատանք, կազմակերպչական գործառույթներ, թե` հենց քարոզչություն։
—————

Հոդված 149.1.

Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը

(վերնագիրը խմբ. 28.04.21 ՀՕ-181-Ն)

 

  1. Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով։

  1. Նույն արարքը, որը՝

1) կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով,

2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

4) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

5) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:

(149.1-ին հոդվածը լրաց. 04.05.18 ՀՕ-320-Ն, փոփ. 07.09.18 ՀՕ-374-Ն, խմբ. 28.04.21 ՀՕ-181-Ն)

 

II 2020 թ․ արտահերթ ընտրություններն անցկացվելու են պարզ համամասնական ընտրակարգով։ 

 

Դա նշանակում է, որ քվեարկելիս ընտրողը ստանում է մասնակցող բոլոր կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկները։ Որևէ ուժին քվեարկելու համար ընտրողը քվեախցիկում այդ ուժի քվեաթերթիկը պարզապես դնում է ծրարի մեջ։

 

Որևէ նշում կատարելու կարիք չի լինելու։ Այդ պատճառով քվեախցիկում գրիչ չի լինելու։ Եթե քվեաթերթիկի որևէ գրառում կամ նշում լինի, ապա քվեաթերթիկը կհամարվի անվավեր։ Եթե ծրարի վրա որևէ գրառում լինի, ապա ծրարը կմարվի քվեաթերթիկի հետ, այսինքն այդ ձայնը ևս հաշվի չի առնվի։

 

Եթե քվեարկության ծրարում լինի որևէ իր, որը կարող է խախտել քվեարկության գաղտնիությունը, ապա անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։


Հոդված 154. Քվեարկության գաղտնիությունը խախտելը

 

  1. Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝

 

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

 

  1. Քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը`

 

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Դիտումներ՝ 109

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????