Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում
2022 թ․ սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում։
Երկարաժամկետ դիտորդի և կարճաժամկետ դիտորդների համակարգողի հաստիքների համար հայտը կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ
Կարճաժամկետ դիտորդների գրանցման հայտը ԱՅՍՏԵՂ է
Նախատեսվում է բոլոր դիմորդների պարտադիր վերապատրաստում:
Ինչպես ցույց է տալիս նախորդ տարվա փորձը, ընտրողների կամարտահայտումը դեռևս ամբողջությամբ ազատ չէ վարչական և տնտեսական ռեսուրսների չարաշահումից, քվեարկության վերահսկման, ընտրակաշառքի արատավոր գործելակերպից, ինչպես նաև արձանագրված արդյունքները արհամարհելով համայնքի ղեկավարի ընտրության վրա ոչ բարեխիղճ քաղաքական ազդեցությունից: Այս երևույթները բացառություն են դարձել, բայց շարունակում են վտանգել մեր իրավունքը:
Անկախ դիտորդ դաշինքը քաղաքացիական վերահսկողություն է իրականացնելու բոլոր համայնքներում իրականացնելով նախընտրական փուլի, քվեարկության օրվա և հետընտրական փուլի ամբողջական դիտարկում:
Դաշինքը երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ և դիտորդների համակարգողներ է փնտրում վերոնշյալ 8 մարզերից և Երևան քաղաքից (անհրաժեշտության դեպքում հարակից մարզերում բացերը լրացնելու նպատակով):
Թեկնածուների ընտրությունը իրականացվելու է գրանցման հայտն ուսումնասիրելու, ինչպես նաև աշխարհագրական առաջնահերությունը հաշվի առնելու միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել Անկախ դիտորդի ֆեյսբուքյան էջին: