Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Անկախ դիտորդը համագործակցության է հրավիրում դիտորդների և դիտորդների համակարգողների՝ ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար

2022 թ․ սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում։

 

Երկարաժամկետ դիտորդի և կարճաժամկետ դիտորդների համակարգողի հաստիքների համար հայտը կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ

 

Կարճաժամկետ դիտորդների գրանցման հայտը ԱՅՍՏԵՂ է

 

 

Նախատեսվում է բոլոր դիմորդների պարտադիր վերապատրաստում: 

 

Ինչպես ցույց է տալիս նախորդ տարվա փորձը, ընտրողների կամարտահայտումը դեռևս ամբողջությամբ ազատ չէ վարչական և տնտեսական ռեսուրսների չարաշահումից, քվեարկության վերահսկման, ընտրակաշառքի արատավոր գործելակերպից, ինչպես նաև արձանագրված արդյունքները արհամարհելով համայնքի ղեկավարի ընտրության վրա ոչ բարեխիղճ քաղաքական ազդեցությունից: Այս երևույթները բացառություն են դարձել, բայց շարունակում են վտանգել մեր իրավունքը:

 

Անկախ դիտորդ դաշինքը քաղաքացիական վերահսկողություն է իրականացնելու բոլոր համայնքներում իրականացնելով նախընտրական փուլի, քվեարկության օրվա և հետընտրական փուլի ամբողջական դիտարկում:

 

Դաշինքը երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ և դիտորդների համակարգողներ է փնտրում վերոնշյալ 8 մարզերից և Երևան քաղաքից (անհրաժեշտության դեպքում հարակից մարզերում բացերը լրացնելու նպատակով): 

 

Թեկնածուների ընտրությունը իրականացվելու է գրանցման հայտն ուսումնասիրելու, ինչպես նաև աշխարհագրական առաջնահերությունը հաշվի առնելու միջոցով:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝  077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել Անկախ դիտորդի ֆեյսբուքյան էջին

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր