Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Անկախ դիտորդն սկսում է դիտորդների հավաքագրումը․ դիմելու վերջնաժամկետը ապրիլի 9-ն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարել է 2021 թ. հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին: Չնայած այդ քաղաքական հայտարարությունը չունի իրավական ուժ՝ ըստ ամենայնի՝ ընտրությունները տեղի կունենան նշված ժամկետում, իսկ քաղաքական ուժերը արդեն իսկ գործում են քարոզչական տրամաբանության կանոններով:
 
 
Առկա քաղաքական և սոցիալական ճգնաժամի պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը ոչ միայն անհրաժեշտ է, բայցև ռիսկային:
 
 
Նույնչափ անհրաժեշտ է նաև ընտրությունների քաղաքացիական վերահսկողությունը, ինչի նպատակով Անկախ դիտորդ դաշինքը հայտարարում է դիտորդական առաքելություն անցկացնելու մասին:
 
 
Այս փուլում Անկախ դիտորդ դաշինքը հավաքագրում է երկարաժամկետ դիտորդներ, դիտորդների համակարգողներ և տեղեկատվության մուտքագրողներ:
 
 
Հավաքագրումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում:
 
 
Նախատեսվում է բոլոր դիտորդների պարտադիր մեկօրյա վերապատրաստում:
 
 
Գրանցման վերջանաժամկետը ԱՊՐԻԼԻ 9-ն է։
Գրանցվելու համար անցեք հղմամբ՝ https://forms.gle/PgW9FMFZvuvhLYen8
 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր