Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Անկախ դիտորդ» դաշինքն սկսել է երկարաժամկետ դիտարկումը և հավաքագրում է կարճաժամկետ դիտորդներ

May 7, 2021

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Անկախ դիտորդ» դաշինքն, ի դեմս՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորման և Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ-ի, արդեն սկսել է հունիսի 20-ին նախատեսվող ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը։

 

Մինչ ընտրությունների քարոզչության պաշտոնական մեկնարկը՝ երկարաժամկետ դիտորդություն իրականացնելու են 24 դիտորդներ, քարոզչության մեկնարկից հետո նրանց կմիանան ևս 40-ը։

 

Ներկայումս «Անկախ դիտորդը» հավաքագրում է կարճաժամկետ դիտորդներ և իրականացնում նախապատրաստական աշխատանքներ․ դիտորդների վերապատրաստման դասընթացները իրականացվելու են մայիսի վերջից։ 

 

Կարճաժամկետ դիտորդ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Քվեարկության օրը դիտարկում կիրականացվի առնվազն 200 ընտրական տեղամասերում և բոլոր Տարածքային ընտրական հանձնաժողովներում: 

 

Ընտրությունների օրվա, ինչպես և նախորդող ժամանակահատվածում խախտումների առնչությամբ իրավական աջակցություն կտրամադրի 25 իրավաբանից կազմված թիմը:

 

Դիմում ենք բոլոր գործընկերներին և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ջատագովներին՝ աջակցել դիտորդական առաքելությանը, տարածել տեղեկատվությունը, մասնակցել դիտորդության իրականացմանը և ահազանգել պարտադրանքի, սպառնալիքների, ընտրակաշառքի և ձեզ հայտնի այլ խախտումների մասին: 

Դիտումներ՝ 325

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????