Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Անկախ դիտորդը» դիտարկում է Վրաստանի ընտրությունները

«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ու «Իրազեկ քաղաքացիների միավորման», դիտորդական առաքելություն է իրականացնելու վաղը՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրություններում: 

 

Առաքելության կազմում են հայաստանյան 18 դիտորդներ, որոնք քվեարկությանն ու հաշվարկին հետևելու են 9 խմբերի կազմով: Նախքան ընտրությունները, դիտորդները հանդիպել են թե՛ Վրաստանում հավատարմագրված այլ միջազգային ու տեղական առաքելությունների ներկայացուցիչների և թե՛ Վրաստանի կենտրոնական ընտրական վարչակազմի ղեկավարության հետ:

 

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, ինչպես և Հայաստանում, գլխավոր (միակ) համապետական ընտրություններն են: Այս անգամ դրանք կայանալու են ամբողջությամբ համամասնական ընտրակարգով, որի արդյունքում Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են օրենսդիրի 150 պատգամավորների:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր