0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Խոշորացման դեպքում դադարում են թե՛ համայնքի ավագանու և թե՛ ղեկավարի լիազորությունները

October 11, 2021

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Տեղեկատվական արշավ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ℹՀՀ մի շարք համայնքերում տեղի են ունենալու ՏԻՄ համամասնական ընտրություններ։
 
 
❓Այս առումով հարցեր են առաջանում ներկա և նախկին համայնքների ավագանիների և ղեկավարների պաշտոնավարման վերաբերյալ։
 
 
📘Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին 2020 թ․ հունիսի 18-ին ընդունված ՀՀ սահմանադրական օրենքի անցումային դրույթները սահմանվում է, որ
 
 
✅այն համայնքներում, որտեղ, մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվել են մեծամասնական ընտրակարգով, և որոնց համար սույն օրենքով սահմանվում են ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո,
 
եթե`
 
1) լրանում է ավագանու լիազորությունների ժամկետը, կամ վաղաժամկետ դադարում (դադարեցվում) են ավագանու լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, ապա մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել՝ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ընտրված և ձևավորված համայնքի ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար.
2) լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, կամ վաղաժամկետ դադարում (դադարեցվում) են նրա լիազորությունները, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում, ապա համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը՝ մինչև ավագանու լիազորությունների ժամկետը լրանալը:
 
☝️Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ․
 
✅Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ի թիվս այլ պատճառների, համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե օրենքով սահմանված կարգով համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր (Հոդված 23․5․2):
✅Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը նաև սահմանում է, որ ՀՀ կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է, եթե տվյալ համայնքը, օրենքով սահմանված կարգով, վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր (Հոդված 26․7):
 
❗️ Այսինքն՝ ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի 2021թ․ հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ խոշորացված բոլոր համայնքներում դադարեցվում են համայնքների թե՛ ավագանիների և թե՛ ղեկավարների լիազորությունները։
Դիտումներ՝ 5

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????