Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Անկախ դիտորդ դաշինքը սկսում է 2022 թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը

????Անկախ դիտորդ դաշինքը սկսում է 2022 թ․ սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկումը:

 

????Օգոստոսի 27-28-ը իրականացվեց Դաշինքի երկարաժամկետ դիտորդների և համակարգողների վերապատրաստման դասընթաց։

 

????Վերապատրաստման դասընթացի ընթացքում երկարաժամկետ դիտորդներին ներկայացվեցին դիտորդական առաքելության կառուցվածքը, նպատակները և մեթոդաբանությունը: Դիտորդները ծանոթացան իրենց գործառույթներին, իրավունքներին, պարտականություններին և վարքագծի կանոններին։

 

????Հարցազրույցների և քարոզչական հավաքների դիտարկման դերախաղերի միջոցով վեր հանվեցին հնարավոր պրակտիկ խնդիրները և քննարկվեցին դրանց լուծումները:

 

????Միասին քննարկեցինք նաև համայնքներում առկա քաղաքական իրավիճակը, առաջադրված կուսակցությունների և թեկնածուների հետագիծը: 

 

Լուսանկարները հասանելի են ԱՅՍՏԵՂ

 

????Առաքելությանը ներգրավվելու և տեղական ժողովրդավարությանը հնարավորություն տալու համար #Դարձիր_դիտորդ

????Քվեարկության օրը կարճաժամկետ դիտարկում իրականացնելու համար գրանցվիր այստեղ՝ https://forms.gle/tu4mxDHfDu3w9BJB6

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր