Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Անկախ դիտորդը» հավաքագրում է դիտորդների համակարգողներ, տեղեկատվության մուտքագրողներ և իրավաբաններ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդության համար. վերջնաժամկետ՝ 2018թ. նոյեմբերի 10

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հրավիրում է համագործակցելու ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակներում որպես.

 

 

 

 

 

  • դիտորդների համակարգող
  • իրավաբան
  • տեղեկատվության մուտքագրող

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն, սակայն կանչը բաց է բոլորի համար և գործում է ամբողջ ՀՀ տարածքով: Նախատեսվում է նախնական վերապատրաստում: Առաքելության շտաբերը լինելու են Երևանում, Վանաձորում և Գորիսում:

 

Վերոնշյալ հաստիքներին դիմելու համար լրացրեք հայտադիմումը` https://goo.gl/forms/8RkpXHJaJ0ndqof73

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 10՝ ժ. 23:59:

 

Հաստիքների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հայտադիմումի մեջ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին և օրերին զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել independentobserverarm@gmail.com էլ. փոստի հասցեին:

 

Կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր