Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածի դիտարկման արդյունքներ․ Աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրներ

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։

 

Ամբողջական զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ

 

Ներկայացնում ենք զեկույցի առանձին մասերը՝ ըստ խախտումների բնույթի։

 

Աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրներ

 

Աշխատանքային իրավունքների խախտումն ընտրական գործընթացում ամենատարածվածներից և միաժամանակ ամենաբարդ փաստագրվողներից է։ Հաշվի առնելով Հայաստանում առկա սոցիալական խնդիրները, գործազրկության մակարդակը՝ աշխատանք ունեցողները խուսափում են խոսել այս մասին և ենթարկվում են գործատուների ապօրինի հրահանգներին՝ միայն բացառիկ դեպքերում ընդվզելով քաղաքական հայացքների պատճառով հետապնդման դեմ։ Սա վկայում է շարունակվող համակարգային խնդրի՝ աշխատանքային իրավունքների պաշտպանված չլինելու իրողության մասին։ 

 

Այս առումով ահազանգերի հիմնական մասը ներկայացված է այլ բաժիններում։ Ստացված ահազանգերը վերաբերում են խոշոր գործարաններին, բժշկական կենտրոններին, մասնավոր այլ հիմնարկներին և ՏԻՄ աշխատակազմերին։ Ահազանգերի զգալի մասը վերաբերում է ընդդիմության կողմից  ֆինանսական և տնտեսական կախվածության օգտագործմանը։

 

  • Բացի վերոնշյալ դեպքերից, թե՛ լրատվամիջոցներում, թե՛ դիտորդների կողմից արձանագրվել է «Գազպրոմ Արմենիա» հիմնարկի աշխատակիցների զանգվածային մասնակցությունը «Հայաստան» դաշինքի՝ Երևանում կազմակերպած հանրահավաքին։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր