Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է կարճաժամկետ դիտորդներ ԱԺ արտահերթ ընտրությունների համար. դիմելու վերջնաժամկետ՝ 2018թ. նոյեմբերի 20

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է դիտորդներ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ դեկտեմբերի 9-ին,  Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

 

Հայտերի ընդունումն ու դիտորդների վերապատրաստումը կատարվում է ընթացիկ կերպով մինչև թափուր տեղերի համալրումը, սակայն հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 20-ը՝ ժ․ 23:59:

 

Հավաքագրումը անցկացվում է ՀՀ բոլոր մարզերում:

Աշխատանքների համար նախատեսվող փոխհատուցումը կազմում է 15 000 ՀՀ դրամ:

 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն, սակայն կանչը բաց է բոլորի համար: Նախատեսվում է բոլոր դիտորդների պարտադիր երկօրյա վերապատրաստում Ձեր մարզում/քաղաքում:

 

«Անկախ դիտորդի» կարճաժամկետ դիտարկման առարկան է.

  • հանձնաժողովի նիստը մինչև քվեարկության մեկնարկը
  • քվեարկության ընթացքը
  • իրավիճակը տեղամասային կենտրոնի շրջակայքում
  • ձայների հաշվարկը և ամփոփումը

 

Բաց կանչին արձագանքողներից ակնկալվում է.

  • Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի մասին տեղեկացվածություն և ընտրական գործընթացների դերի կարևորում
  • Արդյունավետ և ոչ կոնֆլիկտային հաղորդակցման հմտություններ, ինչպես նաև համագործակցելու և արագ արձագանքելու պատրաստակամություն
  • Դիտարկման արդյունքների մասին հստակ և մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու հմտություններ
  • Երկօրյա պարտադիր դասընթացի մասնակցության հնարավորություն և պատրաստակամություն
  • Գրավոր և բանավոր հայոց լեզվի գերազանց իմացություն

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՕՆԼԱՅՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային օրերին և ժամերին զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ 077342268, 032272268 հեռախոսահամարներով կամ գրել independentobserverarm@gmail.com էլ. փոստի հասցեին: Կոնտակտային անձեր՝ Անտոն Իվչենկո, Արփի Հովհաննիսյան:

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր