![]() |
![]() |
![]() |
2021 աշնանը նախատեսվող ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելությանն աջակցելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը փնտրում է Անկախ դիտորդ դաշինքի համակարգողի երկրորդ օգնականի:
Ընտրությունից ընտրություն դիտորդական առաքելության աշխատակազմը և դիտորդներին հավաքագրելիս Դաշինքը մշտապես առաջնորդվել է երկակի տրամաբանությամբ՝ ապահովել գործին ծանոթ, հմուտ և վստահելի անձանց կորիզը և ապահովել բոլոր օղակներում նոր անձանց ներգրավումը՝ ձգտելով ունենալ երաշխավորված որակ և խուսափել կադրային լճացումից:
Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Դաշինքը նպատակ ունի լինել ավելի արմատական և հնարավորինս փոփոխել ոչ միայն դիտորդական և միջին օղակի կազմը, այլև նոր անդամ բերել առաքելության համակարգող թիմ:
Այս հաստիքի համար դիմելու հիմնական անքննելի նախապայմանն է գործի՝ ժողովրդավարական գործընթացների քաղաքացիական վերահսկողության կարևորումը և տեսանելի ապագայում ոլորտում գործելու հանձնառությունը:
Աշխատանքի տևողությունը՝ 4 ամիս
Աշխատանքի սկիզբը՝ սեպտեմբերի 15, 2021 թ․
Աշխատանքի վայրը՝ ք. Վանաձոր, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, անհրաժեշտության դեպքում՝ ք. Երևան
Աշխատանքի գրաֆիկը՝ դիտորդական առաքելության իրականացման ժամանակահատվածներում անկանոն, 8 ժամը գերազանցող և երբեմն առանց հանգստյան օրերի
Աշխատանքի նկարագիր.
-
մասնակցել առաքելության կառուցվածքի նախագծմանը և դիտարկման ռազմավարության մշակմանը
-
նպաստել կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդների, համակարգողների և մուտքագրողների բաց կանչի տարածմանը
-
մասնակցել կարճաժամկետ դիտորդների համակարգողների, երկարաժամկետ դիտորդների և տեղեկատվության մուտքագրողների ընտրությանը, ապահովել ընտրվածների հետ հաղորդակցումը
-
վերահսկել կարճաժամկետ դիտորդների համակարգողների աշխատանքը, պլանավորել դասընթացները
-
պատասխանել առաքելության վերաբերյալ կազմակերպչական հարցերի
-
աջակցել լոգիստիկ հարցերում կարճաժամկետ դիտորդների համակարգողների և կազմակերպության վարչական համակարգողի հաղորդակցմանը
-
արագ կողմնորոշվել չնախատեսված իրավիճակներում, գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը և փոխանցել շահագրգիռ գործընկերներին
Ինչի՞ն լինել պատրաստ.
-
նոր դիմորդների փնտրել Հայաստանի տարբեր մարզերից և օրեր անցկացնել ինքնակենսագրականներ ուսումնասիրելով
-
օրեր անցկացնել հեռախոսազրույցների միջոցով տասնյակ անձանց աշխատանքը և համագործակցությունը կազմակերպելով
-
օրեր անցկացնել աշխատանքների լոգիստիկ մասը կազմակերպելով
-
աշխատել Google.Drive կամ այլ համատեղ հարթակում գտնվող տվյալների բազաների ձևաթղթերի հետ, չխառնվել բազմաթիվ աղյուսակներում և չխառնել աղյուսակները
-
դիմանալ թիմի մյուս գործընկերների հետ անդադար շփմանը
-
լինել զգայուն՝ վերջնաժամկետների նկատմամբ
Պահանջվող հմտություններ՝
-
Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի և ընտրական գործընթացների վերաբերյալ իրազեկվածություն, բայցև կուսակցական առումով չեզոքություն և հանրային զուսպ կեցվածք
-
մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրազեկվածություն և դրանց արժևորում
-
արդյունավետ և ոչ կոնֆլիկտային հաղորդակցման հմտություններ, ինչպես նաև համագործակցելու և արագ արձագանքելու պատրաստակամություն
-
թիմում աշխատելու կարողություն, ազնվություն և հումորի զգացում
-
ոչ խտրական վերաբերմունք
-
հայերեն գրավոր և բանավոր խոսքի իմացություն
-
ուշադրություն մանրամասներին և այս հայտարարության բոլոր կետերին
Կամավորական և կազմակերպչական աշխատանքների փորձը, դիտորդական առաքելություններին կամ ՏԻՄ կայացվածությանն ուղղված ծրագրերին մասնակցությունը էական առավելություն է:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը՝ https://forms.gle/3FaNSB9R51LP8soM8 մինչև 2021 թ․ սեպտեմբերի 5-ը։
Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:
«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները:
[:]