Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Փնտրում ենք Անկախ դիտորդ դաշինքի համակարգողի երկրորդ օգնականի

August 27, 2021

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ | Հրապարակումներ

2021 աշնանը նախատեսվող ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելությանն աջակցելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը փնտրում է Անկախ դիտորդ դաշինքի համակարգողի երկրորդ օգնականի:

 

Ընտրությունից ընտրություն դիտորդական առաքելության աշխատակազմը և դիտորդներին հավաքագրելիս Դաշինքը մշտապես առաջնորդվել է երկակի տրամաբանությամբ՝ ապահովել գործին ծանոթ, հմուտ և վստահելի անձանց կորիզը և ապահովել բոլոր օղակներում նոր անձանց ներգրավումը՝ ձգտելով ունենալ երաշխավորված որակ և խուսափել կադրային լճացումից: 

 

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Դաշինքը նպատակ ունի լինել ավելի արմատական և հնարավորինս փոփոխել ոչ միայն դիտորդական և միջին օղակի կազմը, այլև նոր անդամ բերել առաքելության համակարգող թիմ:

 

Այս հաստիքի համար դիմելու հիմնական անքննելի նախապայմանն է գործի՝ ժողովրդավարական գործընթացների քաղաքացիական վերահսկողության կարևորումը և տեսանելի ապագայում ոլորտում գործելու հանձնառությունը:

 

Աշխատանքի տևողությունը՝ 4 ամիս 

Աշխատանքի սկիզբը՝ սեպտեմբերի 15, 2021 թ․

Աշխատանքի վայրը՝ ք. Վանաձոր, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, անհրաժեշտության դեպքում՝ ք. Երևան

Աշխատանքի գրաֆիկը՝ դիտորդական առաքելության իրականացման ժամանակահատվածներում անկանոն, 8 ժամը գերազանցող և երբեմն առանց հանգստյան օրերի

 

Աշխատանքի նկարագիր.

 

  • մասնակցել առաքելության կառուցվածքի նախագծմանը և դիտարկման ռազմավարության մշակմանը

  • նպաստել կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդների, համակարգողների և մուտքագրողների բաց կանչի տարածմանը

  • մասնակցել կարճաժամկետ դիտորդների համակարգողների, երկարաժամկետ դիտորդների և տեղեկատվության մուտքագրողների ընտրությանը, ապահովել ընտրվածների հետ հաղորդակցումը

  • վերահսկել կարճաժամկետ դիտորդների համակարգողների աշխատանքը, պլանավորել դասընթացները

  • պատասխանել առաքելության վերաբերյալ կազմակերպչական հարցերի

  • աջակցել լոգիստիկ հարցերում կարճաժամկետ դիտորդների համակարգողների և կազմակերպության վարչական համակարգողի հաղորդակցմանը

  • արագ կողմնորոշվել չնախատեսված իրավիճակներում, գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը և փոխանցել շահագրգիռ գործընկերներին

 

Ինչի՞ն լինել պատրաստ.

 

  • նոր դիմորդների փնտրել Հայաստանի տարբեր մարզերից և օրեր անցկացնել ինքնակենսագրականներ ուսումնասիրելով  

  • օրեր անցկացնել հեռախոսազրույցների միջոցով տասնյակ անձանց աշխատանքը և համագործակցությունը կազմակերպելով

  • օրեր անցկացնել աշխատանքների լոգիստիկ մասը կազմակերպելով

  • աշխատել Google.Drive կամ այլ համատեղ հարթակում գտնվող տվյալների բազաների ձևաթղթերի հետ, չխառնվել բազմաթիվ աղյուսակներում և չխառնել աղյուսակները

  • դիմանալ թիմի մյուս գործընկերների հետ անդադար շփմանը

  • լինել զգայուն՝ վերջնաժամկետների նկատմամբ

 

Պահանջվող հմտություններ՝

  • Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի և ընտրական գործընթացների վերաբերյալ իրազեկվածություն, բայցև կուսակցական առումով չեզոքություն և հանրային զուսպ կեցվածք

  • մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրազեկվածություն և դրանց արժևորում

  • արդյունավետ և ոչ կոնֆլիկտային հաղորդակցման հմտություններ, ինչպես նաև համագործակցելու և արագ արձագանքելու պատրաստակամություն

  • թիմում աշխատելու կարողություն, ազնվություն և հումորի զգացում 

  • ոչ խտրական վերաբերմունք 

  • հայերեն գրավոր և բանավոր խոսքի իմացություն

  • ուշադրություն մանրամասներին և այս հայտարարության բոլոր կետերին

 

Կամավորական և կազմակերպչական աշխատանքների փորձը, դիտորդական առաքելություններին կամ ՏԻՄ կայացվածությանն ուղղված ծրագրերին մասնակցությունը էական առավելություն է:

 

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս հայտը՝ https://forms.gle/3FaNSB9R51LP8soM8 մինչև 2021 թ․ սեպտեմբերի 5-ը։

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

 

«Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

 

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը և այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության տեսակետները:

Դիտումներ՝ 1005

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????