Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խումբը մշակել է խոշտանգումների արգելման համաթվեր՝ ութ երկրների համար․ նրանց թվում է Հայաստանը

July 3, 2020

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Խոշտանգման արգելքի համաթիվ | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Համատեղ | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Համաթվերը հաշվարկվել են՝ ըստ երկրների։ Ցուցիչները ներառում են խոշտանգումների կանխարգելման և արձագանքման պետական մեխանիզմների և միջոցների, դատական վերահսկողության, ներպետական օրենսդրության մեջ խոշտանգումների արգելքի նորմերի առկայության, պետության կողմից խոշտանգումների արգելքի միջազգային պարտավորությունների կատարման գնահատականները։

 

Համաթվերը ներկայացված են ԵԱՀԿ տարածաշրջանի ութ երկրների համար՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա։

 

Հայաստանից աշխատանքային խմբում ներգրավված են եղել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն։

 

Համաթվերի մշակման գործընթացում աշխատանքային խմբի ներկայացուցիչները բախվել են մի շարք խնդիրների։ Հայաստանի մասով, օրինակ, տեղեկատվության հավաքագրման խնդիրները վերաբերել են հստակ վիճակագրության բացակայությանը։ Մասնավորապես՝ հստակ չէ, թե խոշտանգումների վերաբերյալ քանի բողոք է ներկայացվել, քանի քրեական գործ է հարուցվել, քանիսն են դատարան ուղարկվել։ Նույն խնդիրը եղել է նաև Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում։

 

Հայաստանի մասով որոշակի չէ նաև  խոշտանգման գործերով քննիչների ծանրաբեռնվածության աստիճանը։

 

Համաթվերի այս հրապարակումը պիլոտային է։ Աշխատանքային խումբը նախատեսում է համաթվերի հրապարակումը դարձնել ամենամյա, դրանք կհրապարկվեն ամեն տարի հունիսի 26-ին՝ Խոշտանգումներից տուժած անձանց աջակցության միջազգային օրը։ Հետագայում հետազոտության աշխարհագրությունը կընդլայնվի և կներառի ԵԱՀԿ այլ երկրներ ևս։

 

Հայաստանի համաթվերի ամբողջական պատկերը՝ ԱՅՍՏԵՂ

Բնօրինակը՝ civicsolidarity.org

 

Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերի վիճակագրական որոշ տվյալներ 2019-ի համար՝ հիմնված Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցումների պատասխանների և Դատալեքս համակարգի տվյալների վրա։

 

Այսպես՝ 2019-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խոշտանգման վերաբերյալ 130 գործ է քննել, որոնցից 99-ը հարուցվել են հենց 2019-ին։

 

ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով (Խոշտանգումը) հարուցված 55 գործերից 34-ը կարճվել են, 3-ը՝ ուղարկվել դատարան։

 

 

ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով (Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը) հոդվածով 2 գործ է քննվել, 2-ն էլ կարճվել է։

 

 

ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) 2-րդ մասով հարուցված 73 գործերից կարճվել է 40-ը, կասեցվել՝ 10-ը, դատարան է ուղարկվել ընդամենը 2-ը։

 

 

 

2019-ին դատարանը խոշտանգման վերաբերյալ գործերով 3 մեղադրական դատավճիռ է կայացրել, 2 դեպքում համաներում է կիրառվել, մի դեպքում վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով են ազատ արձակվել։

 

Մեկ գործով, չնայած դատարանը կայացրել է արդարացնող վճիռ, սակայն վճիռը բեկանվել է, գործն ուղարկվել նոր քննության։

 

Դիտումներ՝ 1334

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????