Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին, վերակառուցմանը և արդիականացմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների գնահատման ՏԵՂԵԿԱՆՔ

August 27, 2024

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | ԶԼՄ մշտադիտարկում | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արդեն չորրորդ տարին է՝ (2021, 2022, 2023, 2024) իր ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված  Զինված ուժերի բարեփոխումներին, վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքները։ 

 

Արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է ռազմական տեխնիկայի ձեռքբերման  դիվերսիֆիակացման ռազմավարություն՝ էապես նվազեցնելով Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերվող ռազմական տեխնիկայի քանակը  և գործընկերներ ձեռք բերելով Արևմուտքում, Ասիայում, Հնդկաստանում։

 

Տեղեկանքում անդրադարձել ենք Հայաստան-ՌԴ/ՀԱՊԿ, Հայաստան-ԵՄ և Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական և անվտանգային ոլորտներին վերաբերող 2021-2024 թթ. հանդիպումներին։ Դիտարկվել է, թե սպառազինության ձեռք բերման մասին տարածված տեղեկությունների հաճախականությունը  ինչպես է փոփոխվել ՀՔԱՎ–ի հրապարակած տեղեկանքներն ընդգրկող ժամանակահատվածներում և Հայաստան-ՌԴ/ՀԱՊԿ, Հայաստան-ԵՄ/ՆԱՏՕ հանդիպումների ֆոնին։

 

Թե՛ նախորդ, թե՛ ներկայացվող տեղեկանքում Կազմակերպության կողմից ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ զինված ուժերում բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական աղբյուրներով և զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերլուծությունների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված տեղեկատվության հարցումների հիման վրա։ 

 

ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ ենթակետի առաջնահերթությունները հետևյալն են՝

 

  1. Զինծառայության ժամկետների էական փոփոխություն՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի, աստիճանաբար անցում պրոֆեսիոնալ բանակի:

  2. Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացում, պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացում, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայում, նոր ռազմական դոկտրինի մշակում, միասնական ավտոմատացված կառավարման համակարգի ներդրում:

  3. Արդյունավետության բարձրացում զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով:

  4. Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում:

  5. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործում:

  6. Ռազմական կրթության և գիտության զարգացում:

  7. Տեղեկատվական անվտանգության և կիբերանվտանգության ոլորտի բարեփոխումներ:

  8. Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում:

  9. Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացում, զինծառայության գրավչության բարձրացման և զինծառայողի հեղինակության մեխանիզմների կատարելագործում, զինծառայողների բնակարանային ապահովության ուղղությամբ ծրագրերի իրականացում, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական նոր ծրագրեր:

  10. Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերի կարգապահության խթանման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում:

  11. Ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացում:

 

ՀՔԱՎ-ի կողմից պատրասված տեղեկանք՝ ԱՅՍՏԵՂ։

 

 

Դիտումներ՝ 66

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????