Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Արդյո՞ք այսօր ԲԴԽ-ի անդամների ընտրության համար տեղի ունեցող դատավորների ժողովի մասնակիցները լիովին անկախ են իրենց որոշումներում․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն

Արդյո՞ք այսօր ԲԴԽ-ի անդամների ընտրության համար տեղի ունեցող դատավորների ժողովի մասնակիցները լիովին անկախ են իրենց որոշումներում, թե՞ ժողովն ընթանում է ըստ նախօրոք որոշված սցենարով:

Արդյո՞ք որևէ պետական մարմին զերծ է մնացել, հատկապես ԱԱԾ-ն, որն ամենայն հավանականությամբ ունի դոսյեներ դատավորների նկատմամբ, դատավորների ժողովում ցանկալի որոշումները կայացնելու համար:

Սրանք հարցեր են, առանց որոնց պատասխանները ստանալու, որևէ վստահություն չի կարող լինել դատավորների ժողովի ընդունվելիք որոշումների լեգիտիմության նկատմամբ:

Եվ Ժողովին մասնակցող դատավորները պետք է իրենց կոչմանը հավատարիմ մնալով քաջություն ունենան այս հարցերին պատասխաններ տալու հանրությանը, հակառակ դեպքում որևէ կերպ չի կարող վերականգնվել առանց այն էլ խիստ ցածր հանրային վստահությունը դատական իշխանություն իրականացնող դատավորների նկատմամբ:

Հուսով եմ կլսենք արձագանքներ դատավորների կողմից, լրագրողներին էլ կխնդրեմ նշված հարցերը ճշտեն անձամբ ժողովի մասնակիցներից՝ հատկապես դատարանների նախագահներից:»

 

infocom.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ