2023-ի մայիսին Երևանում ձեռբակալվել էր վոլգորադցի դեռահաս Յարոսլավ Ինոզեմցևը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել էր դեռահասի իրավունքների պաշտպանությունը տեղում։ Ձերբակալումից ժամեր անց դեռահասին ազատ են արձակել։
Չնայած ռուսական մամուլը գրում է արտահանձման հավանականության մասին, ՀՔԱՎ-ի կողմից ուղարկված հարցմանն ի պատասխան Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Ինոզեմցևի հանձման վերաբերյալ միջնորդություն կամ գրություն դեռևս չի ստացվել: Ոստիկանության բաժանմունքում ևս շարունակաբար շրջանառվել է Ինոզեմցևին արտահանձնելու մասին տեղեկատվությունը, ըստ որի արդեն կան արտահանձման մասին փաստաթղթերը և շուտով անձը ստիպված է լինելու հանձնվել։
Յարոսլավ Ինոզեմցևը 14 տարեկանից հետապնդման մեջ է։ Մեջբերում ենք հատված Լատվիայից հեռարձակվող Дождь հեռուստաընկերությանը տված հարցազրույցից․
«Յարոսլավը 12 տարեկանից հակակառավարական, հակապուտինյան գրառումներ էր անում Вконтакте-ում։ Նրան սկսել էին հետևել։ Նաև դպրոցում էր փորձում իր քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանել, բողոքում էր դպրոցական համազգեստի դեմ։ Երբ քովիդ էր, տանն էին մնում, երեխեքի հետ ինչ-որ ինքնաշեն ճայթուկներ (петарда) էին սարքում և պայթեցնում ձորակում։ Հետո իրենք փորձաքննության ենթարկեցին առգրավված ինքնաշեն ճայթուկը, պարզվեց, որ այն կարող է միայն փայտե արկղ պայթեցնել։ Այսինքն՝ դպրոցը պայթեցնելու համար սա բավարար էլ չէր, ուստի՝ իրենք որոշեցին տղայիս անմեղսունակ ճանաչել և, արդեն ճանաչելուց հետո, նոր հոդված մեղսագրեցին՝ պետական իշխանությունը ապակայունացնելու նպատակով ահաբեկչական գործողություն նախապատրաստելը», – պատմել է Յարոսլավի մայրը։
Ռուսաստանում Ինոզեմցևին մեղադրում են դպրոցի վրա հարձակում նախապատրաստելու մեջ։ Անցյալ տարվա հուլիսին ռուսական դատարանը դեռահաս տղային մեղավոր է ճանաչել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու, ապօրինաբար պայթուցիկ նյութեր պահելու համար։ Որպես պատիժ դատարանը նրան հարկադիր հոգեկան բուժում է նշանակել։
3 տարի տևող դատական գործընթացը ավարտվել է վերաքննիչ վճռով, որից անմիջապես հետո՝ 2023-ի մարտին, 17-ամյա Յարոսլավը և նրա մայրը փախել են Ռուսաստանից։ Ռուսական ՆԳՆ-ն տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարել։
ՀՔԱՎ-ը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Հայաստանը պարտավո՛ր է ձեռնպահ մնալ ՌԴ-ին քաղաքացիներ արտահանձնելու գործընթացից, հակառակ դեպքում Հայաստանը մասնակից կդառնա Ռուսաստանի Դաշնության բռնապետական ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման գործընթացին, և ի վերջո նման մասնակցությամբ կխախտի քաղաքական հալածյալների մարդու իրավունքները։ Քանի դեռ իրական է վտանգը, որ արտահանձնվող ՌԴ քաղաքացիները կարող են ենթարկվել խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ՌԴ իրավապահ մարմինների կողմից, մեծ է ռիսկը անգամ արտադատական մահապատժի ենթարկվելու, Հայաստանի Հանրապետությունը որպես Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիան վավերացրած պետություն, չպետք է կատարի երկու պետությունների միջև գոյություն ունեցող իրավական փոխօգնության մասին պայմանագիրը, որն այլևս առոչինչ է ՌԴ-ի ռեժիմի հակամարդկային և հակաիրավական քաղաքականության հետևանքով։
ՀՔԱՎ իրավապաշտպան ՀԿ-ն պատրաստ է ստանձնել այն անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, որոնք Հայաստան են եկել իրենց քաղաքական հայացքներով կամ համոզմունքներով պայմանավորված հետապնդումներից խուսափելու հիմքով։
Արտահանձնելուն ուղղված ցանկացած գործողություն ոչ միայն ուղղակիորեն խախտում է ՀՀ օրենսդրության մաս կազմող նորմերը, այլև հանդիսանում է ժողովրդավարական և իրավական արժեքների դեմ ուղղակի ոտնձգություն։ Ուստի գրասենյակը կոչ է անում ՀՀ իրավապահ մարմիններին՝ ձեռնպահ մնալ նման ոչ իրավաչափ գործողություններից և յուրաքանչյուր պարագայում կոչված լինել Մարդու՝ գերագույն արժեքի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը։
In May 2023, Yaroslav Inozemtsev, a teenager from Volgograd, was arrested in Yerevan. HCA Vanadzor undertook to protect the minor’s rights on the spot. A few hours after the arrest, the minor was released.
While the Russian media wrote about the likelihood of extradition, in response to HCAV’s inquiry, the Ministry of Justice notes that there is no letter or petition regarding Inozemtsev’s extradition yet. Information about Inozemtsev’s extradition was circulating in the Police station, and according to that information, extradition documents are ready and he is soon to be extradited.
Yaroslav Inozemtsev has been persecuted since he was 14. Below is a part of the interview given to Дождь TV channel broadcast from Latvia,
“Yaroslav has been making anti-government, anti-Putin publications in Вконтакте. They started to follow him. He was also trying to stand on his civic position in school, he was against the school uniform. During Covid-19, they stayed home, and he was making firecrackers with other children and blowing them up in a gorge. Then they conducted an expert examination of the confiscated self-made firecracker and it turned out it could only blow up a wooden box. This means that it was not enough to blow up the school, thus they decided to recognize my son to be of diminished responsibility, and after that, they charged him with a different Article on preparing a terrorist act to destabilize the state power”, Yaroslav’s mother said.
In Russia, Inozemtsev is accused of preparing an attack on school. In July 2022, the Russian court accused the minor boy of preparing a terrorist act, illegally keeping explosive materials. As a punishment, the court assigned a compulsory mental treatment.
The 3-year judicial process ended with a judgment of the Appeal Court, immediately after which, in March 2023, 17-year-old Yaroslav and his mother fled Russia. The Russian Ministry of Internal Affairs declared the boy wanted.
HCAV once again states that Armenia must refrain from extraditing citizens to the Russian Federation, since otherwise, Armenia will become a part of the political persecution by the RF authoritarian regime, and will ultimately violate the rights of politically persecuted persons. As long as there is a real risk that extradited RF citizens can be subjected to torture, degrading treatment by the RF law enforcement bodies, there is a high risk that he might even be extrajudicially executed. The Republic of Armenia, as a Council of Europe member state, and a state that ratified the European Convention on Human Rights and Fundamental Freedoms, should not implement the mutual legal assistance agreement, which is void as a result of the RF regime’s anti-human unlawful policy.
HCA Vanadzor human rights NGO is ready to undertake protection of the rights and freedoms of persons who have come to Armenia to escape persecutions as a result of their political views or beliefs.
Any activity aimed at extradition not only violates the RA legislation norms, but is also a direct violation of democratic and legal values. Thus, HCAV calls on the RA law enforcement to refrain from such unlawful activities and stay committed to protection of the rights and freedoms of the human being as the highest value.
[:]