Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ը ներգրավում է փորձնակների՝ հաղորդակցության բաժնում

November 4, 2022

Այլ դասընթացներ | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Կարողությունների զարգացում | Հայտարարություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդակցության բաժնում ներգրավում է փորձնակների։ Հնարավոր է ներգրավվել լրիվ և ոչ ամբողջական աշխատաժամանակով։

 

Փորձնակության ընդհանուր ժամկետը 3 ամիս է, որը ներառում է ուսուցումը և կամավորության հիմունքներով աշխատանքում ներգրավումը։ Առանձին արդյունքների դեպքում փորձնակները կարող են վարձատրվել։

 

Փորձնակության ավարտին տրվում է հավաստագիր և երաշխավորագիր՝ Կազմակերպության կողմից։ Լավագույնները հնարավորություն կունենան անցնելու հիմնական աշխատանքի։

 

Ընտրությունը կատարելիս հաշվի են առնվելու մոտիվացիոն նամակը, ինքնակենսագրականը և հմտությունները միաժամանակ։

 

Փորձնակության սկիզբ՝ դեկտեմբեր, 2022 թ 

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ 

Աշխատաժամեր՝ 9:30-18:30 ( Հնարավոր է ներգրավվել և լրիվ, և ոչ ամբողջական աշխատաժամանակով։)

Վայրը՝ Վանաձոր 

 

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել հայերեն ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ (pdf ֆորմատով) hr@hcav.am էլփոստի հասցեին մինչև 2022 թ նոյեմբերի 30-ը։ «Թեմա» դաշտում նշել՝ «Հաղորդակցության բաժնի փորձնակ»։ Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀՔԱՎ հաղորդակցության համակարգող Նարինե Եգանյանի հետ 055 58 98 78 հեռախոսահամարով։ 

 

Հետագա փուլերի մասին կտեղեկացնենք ընտրված թեկնածուներին։  

 

Կազմակերպության սկզբունքն է` հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը,  աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:

Դիտումներ՝ 1655

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????