Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զինված ուժերում վթարների գործով սովորաբար վարորդներին են մեղադրում

November 13, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Բանակի կարիքների համար շահագործվող ավտոպարկը մշտապես պետք է վերանորոգվի ու վերահսկողության տակ լինի, տեխնիկական պարկի մշտական թարմացում պետք է ապահովել դժբախտ պատահարներից խուսափելու համար: Lragir.am-ի հետ զրույցում այս խնդրին անդրադարձել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով, որ սահմանված պահանջներ կան, դրանք ընդամենը պետք է կատարել:

 

«Պետք է ընդամենը պահանջները կատարել, որովհետև բավական լուրջ ինֆորմատիվ բազա կա այդ ամենի վրա՝ շահագործելուց առաջ ստուգել, հրահանգավորել, հետևել, ընդունել»,- ասաց նա:

 

Նշենք, որ օրերս հերթական դժբախտ դեպքն էր տեղի ուեցել, ինչի հետևանքով 4 զինծառայող էր մահացել: Ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Կային նաև վիւրավորներ: Մամուլում տեղեկություն է հրապարալվել, որ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, շարքային Էդգար Հունանյանը չի ցանկացել գնալ Արցախ զորավարժանքների, քանի որ «Կամազը» լավ վիճակում չի եղել:

 

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հաստատել է, որ նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ:

 

Զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի մեջ ավտովթարների հետևանքով դեպքերի առանձին վիճակագրություն կա: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ այդ դեպքերը աճի միտում ունեն: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած զեկույցի համաձայն՝ այս տարվա ինն ամիսներին Զինված ուժերի ԼՂ պաշտպանության բանակի 44 մահվան դեպքերից 17-ը համարվում են ծառայության հետ կապ չունեցող, որոնցից 9-ը ավտովթարի հետևանքով են եղել:

 

2017 թ-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 60 զինծառայող: Մահվան դեպքերից 14-ը դժբախտ պատահարների հետևանք են, որից 8-ը՝ ավտովթարի:

 

«Ամեն մի կոնկրետ դեպքով չունենք քննության նյութերը, որպեսզի կարողանանք վերջնական եզրակացություն կազմել, թե ովքեր են մեղավոր: Քրեական գործերով սովորաբար մեղադրում են վարորդին, բայց թե ինչքանո՞վ է նաև պատասխանատվության ենթարկվում տեխնիկայի գծով հրամանատարի տեղակալը կամ թիկունքի գծով պատասխանատուն, մենք չենք իմանում»,- ասաց Արթուր Սաքունցը:

 

Նրա խոսքով՝  այդ տեխնիկան, նախքան շահագործման դուրս գալը, պետք է անպայման ստուգում անցնի՝ պարզելու համապատասանում է շահագործմանը, թե ոչ: Պետք է ստուգել, թե արդյոք վարորդը պատշաճ հրահանգավորում անցել է, թե ոչ: «Պատահարների վիճակագրության մեջ ավտովթարներն առաձին տեղ են զբաղեցնում, և դրանց թիվը ժամանակ առ ժամամակ բավական մեծ է լինում: Իմ համոզմամբ՝ հիմնական պատճառը զինվորական մեքենաների ոչ բավարար տեխնիկական վիճակն է: Այսինքն՝ շահագործման տեսակետից իրենք պետք է բավական լուրջ վերանորոգման ենթարկվեն կամ թարմացվեն: Երկրորդ, կա անձնակազմի պատշաճ պատրաստվածության, պատշաճ շահագործելու կանոնների ուսուցանման խնդիր: Երրորդն, իհարկե, հրահանգավորման խնդիրն է, որովհետև այդ մեքենաների ամբողջ պարկը պետք է կառավարել, և դա ունի համապատասխան պատասխանատու: Մի հարց էլ կա, որը ևս կարևոր է՝ վառելիքի որակի հարցն էլ պետք է հետազոտման առարկա դառնա»,- ասաց իրավապաշտպանը:

 

lragir.am

Դիտումներ՝ 941

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????