Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Այս հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը չի արել. ով կփորձի այն սեփականաշնորհել, ինքն էլ պետք է մերժվի». Արթուր Սաքունց

November 21, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

«Եթե այս խնդիրները լուծված լինեին, հեղափոխություն չէր լինի. այսինքն՝ հանրությունը մերժել է, իսկ մերժելուց բացի՝ պետք է դրանք ինստիտուցիոնալ ձևակերպումներ ստանան, որ անհնարին լինի ավտորիտար կառավարման վերադարձը, և մարդու իրավունքների խախտումները բացառվեն»,- այսօր Արմավիրում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նշելով, որ ավտորիտար ռեժիմից տուժած քաղաքացիների մասով պետությունը պետք է ճանաչի, որ նրանք վատ կառավարման արդյունքում են տուժել, նրանց համապատասխան փոխհատուցում տրվի։

Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանում չկա տեղական ինքնակառավարում, թեև ՏԻՄ օրենքը լավն է. «Տեղական ինքնակառավարման համար կարևոր է նաև անկախության ապահովումը գործադիր իշխանությունից։ Բայց մեր աչքի առաջ երկար ժամանակ, եթե ԱԺ-ում մի քաղաքական ուժ գերակշռում էր, զարմանալիորեն բոլոր ՏԻՄ-երում նույն քաղաքական ուժերը գերակշռություն ունեին։ Եթե համայնքի ղեկավարը լինում էր ոչ կուսակցական, դառնում էր իշխող կուսակցության անդամը։ Դա էր պատճառը, որ այս հեղափոխության պրոցեսների շրջանակում եղավ նաև ՏԻՄ ղեկավարի հրաժարականի պահանջը։ Չպետք է տեղական ինքնակառավարումը «դաբրո»-ներով գոյատևի, պետք է անկախ լինի այնքան, որ ինքը պահանջներ ներկայացնի»։

Իրավապաշտպանը նշեց, որ հիմա նոր իշխանության ամբողջ խնդիրն է՝ այնպես անել, որ խնդիրների լուծման, ոչ թե կուտակման ճանապարհով գնալ։

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը նկատեց՝ նոր իշխանությունները շարունակում են նախկինների բացթողումները. «Ցավոք սրտի, այս պահին հին մեթոդները շարունակվում են՝ «դաբրոներ», միանձնյա կառավարում։ Փոփոխություն եղել է, բայց գաղափարական փոփոխություն չի եղել, նույն ձևը շարունակում են։ Նորից շեֆը մեկն է, շեֆին պետք է լսենք, շեֆի ասած ձևով շարունակենք, այս բացը պետք է կարողանանք վերականգնել, չթողնենք հինը»։

Ներկաներից մեկն էլ նշեց, որ գուցե իշխանությունները տեղյակ չեն, բայց ՏԻՄ-երում շարունակվում է նախկին քաղաքականությունը՝ ավելի գռեհիկ ձևով։

Արթուր Սաքունցը նկատեց, որ առաջին անգամ չէ Արմավիրում, և նախկինում նմանատիպ հանրային քննարկումների ժամանակ այդ կարգի հարցեր չէին բարձրացնում.

«Միայն ես էի խոսում. իրավիճակն իսկապես փոխվել է, և երբ քննադատական կարծիք են արտահայտում, մտահոգություն չունեն, որ իրենց հետապնդելու են։ Չեմ բացառում տեղական նշանակության գործոնների իներցիոն շարունակություն։ Այս հեղափոխությունը չի արել Նիկոլ Փաշինյանը։ Առանց ժողովրդի այս հեղափոխությունը չէր կարող լինել։ Ցանկացած ոք, ով կփորձի այս մեր «թավշյա հեղափոխությունը» սեփականաշնորհել, ինքն էլ պետք է մերժվի»։

168.am

Դիտումներ՝ 1006

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????