Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Արթուր Սաքունց. «Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ ընտրողների ակտիվությունը բավականին մեծ է»

Վանաձորի 23/50 ընտրատեղամասում, որը գտնվում է թիվ 17 ավագ դպրոցի տարածքում, ընտրողների ակտիվություն նկատվեց ժամը 11:00-ից հետո: Մինչ այդ ժամը 1927 ընտրողների ընդհանուր թվի միայն 8-ն էր կատարել իր ընտրությունը, այն է՝ 150 քաղաքացի: 12:30-ից սկսած ընտրողների թիվը հատեց 320-ի սահմանը: 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի խոսքով՝ այս ընտրություններին ուղղորդումներ չի տեսնում:

 

«Հասցրել եմ լինել երկու ընտրատեղամասում դեռևս, ուղղակի հանձնաժողովի անդամները պետք է շատ ավելի պատրաստված լինեին, որպեսզի ընտրական գործընթացն ավելի լավ կազմակերպեն, բացատրեն քվեարկության կարգը: Այլ մտահոգություններ դեռևս չկան»:

 

«Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ ընտրողների ակտիվությունը բավականին մեծ է»,- նկատում է Արթուր Սաքունցը՝ նշելով, որ դա հիմնականում կախված է տեղամասերից: 

 

hetq.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր