0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

Գաղտնալսված ձայնագրության հրապարակումը փաստում է՝ դատական իշխանությունը շարունակում է կախված մնալ գործադիր իշխանությունից․ իրավապաշտպան

December 6, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված ձայնագրության հրապարակումը փաստում է մի բանի մասին. Հայաստանում դատական իշխանությունը շարունակում է կախված մնալ գործադիր իշխանությունից:

 

«Քսան տարի շարունակ նախորդ իշխանությունն ահռելի գումարներ էր ստանում եվրոպական կառույցներից՝ դատական համակարգի անկախացումն ապահովելու համար և, պարզվում է, այդ գումարները մսխվել են։ Երբ մենք ասում էինք այդ մասին և շեշտում, որ դատական իշխանությունն անկախ չէ, մեզ նախորդ իշխանության ներկայացուցիչները հակադարձում էին՝ թե այդպես չէ։ Հիմա այս նոր իշխանությունը յոթ ամիսների ընթացքում չէր կարող դատական իշխանությունից բացարձակ անկախ լինել, բայց, ուզած-չուզած, պետք էր դրան միտված գործիքակազմ օգտագործեր: Եվ հենց այդ նպատակով էր, որ մենք օրակարգ վերադարձրեցինք «անցումային արդարադատություն» ասվածը, որի կարևոր բաղադրիչներից մեկը կլիներ դատական իշխանության բարեփոխումն ու դատարանների հեղինակության բարձրացումը»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

 

Նա վստահեցրեց, որ այս գաղտնալսումները փաստում են նաև, որ դատարանների հետ անմիջականորեն աշխատում է Ազգային անվտանգության ծառայությունը. «Այն հիմնավոր կասկածը, որ դատավորն անկախ չէ, այսօր էլ շարունակում է մնալ և, հետևաբար, դատավորների ընտրության հարցում էլ պետք է շատ զգույշ լինել։ Պետք է ընտրել այնպիսի դատավորների, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ կատարված հանցագործությունները քննելիս անձնապես անկախ կլինեն»:

 

Խոսելով Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան գաղտնալսված ձայնագրության հրապարակման համար ընտրված ժամանակահատվածի մասին՝ Արթուր Սաքունցը նշեց. «Նախորդ իշխանությունն իր փրկության վերջին ճանապարհը գտել է այսօրվա իշխանությունների թերությունները բարձրաձայնելու մեջ, և դա գալիս է ապացուցելու այն, որ նախորդ իշխանությունն ինչպես եղել է հակապետական, այնպես էլ շարունակում է այդպիսին մնալ: Նրանք ոչ թե պետության մասին են մտածում, այլ իրենց նեղ շահերը պաշտպանելու և կատարված հանցագործությունների պատասխանատվությունից խուսափելու։ Իսկ նոր իշխանությունների գործողությունները պետք է լինեն բացառապես օրինականության շրջանակում, որպեսզի կարողանան այս մարտահրավերներին դիմագրավել»:

 

Իրավապաշտպանն ընդգծեց, որ այսօր հրապարակված ձայնագրությունը վկայում է, որ մենք լուրջ խնդիր ունենք՝ նաև Ազգային անվտանգության ծառայության հետ կապված, իսկ ձայնագրությունը քայլ էր՝ ուղղված պետականության դեմ։ «Կասկած ունեմ, որ սա ՖՍԲ-ի ձեռքի գործն է»,- եզրափակեց իրավապաշտպանը: 



factor.am

Դիտումներ՝ 54

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

Ընտրեք տեքստի դիտման
Ձեզ մատչելի տարբերակը

Ընթացիկ հայտարարություններ

  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը