Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Համառոտ տեղեկատվություն՝ 2017 թ. ձմեռային և 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական խորհրդատվության արդյունքների մասին

August 29, 2018

Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական

2017 թ. ձմեռային (2017 թ. դեկտեմբեր-2018 թ. փետրվար) եւ 2018 թ. ամառային (2018 թ. փետրվարի 1 – օգոստոսի 11) զորակոչերի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 94 զորակոչիկ՝ համապատասխանաբար 40 եւ 54 հոգի:

 

2017 թ. ձմեռային զորակոչի համեմատ՝ Կազմակերպություն դիմած զորակոչիկների թիվն աճել է 35 %-ով։

 

Կազմակերպություն դիմել են զորակոչիկներ և նրանց հարազատներ ՀՀ Լոռու,  Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերից, Երևան քաղաքից, ինչպես նաև արտերկրից։

 

Ինչպես նախորդ զորակոչերի ընթացքում, 2017 թ.-ի ձմեռային և 2018 թ.-ի ամառային զորակոչերին ևս Կազմակերպություն դիմած զորակոչիկների մեծ մասի՝ 67 հոգու խնդիրը վերաբերել է ոչ պատշաճ բժշկական զննության և առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության հետ համաձայն չլինելու հետ:

 

Իրավական աջակցության արդյունքում`

 

19 հոգու տրամադրվել է տարկետում (9 հոգու՝ 5 ամիս ժամկետով, 1 հոգու՝ 6 ամիս ժամկետով, 6 հոգու՝ 10 ամիս ժամկետով, 3 հոգու՝ 1 տարի ժամկետով),  

 

6 հոգի ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը եւ ազատվել զինծառայությունից,

 

1 հոգի ՀՀ քաղաքացի չլինելու պատճառով հանվել է հաշվառումից  

 

11 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը և զորակոչվել է,  

 

13 հոգի Ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը, սակայն համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ՝ հրաժարվել է զորակոչվել եւ որոշումները բողոքարկվել են Կազմակերպության կողմից,  

 

4 հոգի ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը, եւ համաձայն չլինելով առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ՝  չի զորակոչվել, սակայն հետագա բողոքարկման համար չի դիմել Կազմակերպության աջակցությանը,  

 

37 հոգու գործով կարիք չի եղել հետագա գրավոր աջակցության կամ ընթացք չի տրվել գործին քաղաքացու ցանկությամբ,  

 

3 հոգի փորձաքննություններ է անցնելու հաջորդ զորակոչի ընթացքում:

 

Հարկ է նշել, որ նշված ժամանակահատվածում Կազմակերպությունը շարունակել է զբաղվել նախկինում դիմած 9 զորակոչիկների առողջական խնդրով, արդյունքում նրանցից 4-ին տրամադրվել է տարկետում, իսկ 5 հոգին ճանաչվել են ոչ պիտանի եւ ազատվել զինծառայությունից:

 

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Դիտումներ՝ 313

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????