Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱՎ-ում իրավաբանի թափուր հաստիք կա․ վերջնաժամկետ՝ հունվարի 15

January 5, 2022

Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Հայտարարություններ

Հաստիքի անվանումը

Իրավաբան (Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետ)

 

Հիմնական պարտականությունները

 

  • Մասնակցել դատական նիստերի մշտադիտարկման ուղեցույցների և հարցաշարերի մշակման աշխատանքներին 

  • Կատարել ազգային օրենսդրության վերլուծություն և գնահատում՝ ըստ արդար դատաքննության իրավունքի միջազգային չափորոշիչների

  • Ստուգել մշտադիտարկողների կողմից մուտքագրված հարցաթերթերը

  • Ամփոփել մշտադիտարկման տվյալները և կազմել տեղեկանքներ

  • Դատավորների, փաստաբանների, դատախազների հետ անցկացնել հարցազրույցներ 

  • Մասնակցել ծրագրով նախատեսված միջոցառումների (դասընթացներ, քննարկումներ) կազմակերպչական աշխատանքներին

  • Տվյալ պաշտոնի հետ կապված այլ պարտականություններ:

 

Ներկայացվող պահանջներ



☑️ Բարձրագույն իրավաբանական կրթություն

☑️ Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (աշխատանքային փորձը դատական ոլորտում կդիտվի որպես առավելություն)

☑️ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգում աշխատելու կարողություն

☑️ Վերլուծական հմտություններ

☑️ Համակարգչային հմտություններ

☑️ Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

☑️ Մարդու իրավունքների մասին գիտելիքներ և արժևորում

☑️ Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն

☑️ Պատրաստակամություն՝ մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների

☑️ Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն

 

Կազմակերպության սկզբունքն է`  հավասար աշխատանքային հնարավորություններ բոլորի համար, որը հիմնված է անձնական կարողությունների և որակավորման վրա՝ բացառելով որևէ խտրականություն` սեռի, տարիքի, ազգային պատկանելիության, առողջական վիճակի, սոցիալական վիճակի, ռասայի, մաշկի գույնի, սեռական կողմնորոշման կամ կրոնի հիման վրա: Սա վերաբերում է բոլոր գործողություններին և գործընթացներին, ներառյալ անձնակազմի ընտրությունը, ներգրավումը, աշխատանքի ընդունումը, աշխատանքից ազատումը, աշխատանքի նշանակումը, փոխհատուցումը կամ միջանձնային հարաբերությունները:  

 

📍 Աշխատավայր՝ ք. Երևան,  Արգիշտի 7/4 կամ քՎանաձոր Տիգրան Մեծ 59

Աշխատաժամեր՝ 9:30-18:30

 

📩 Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով)` hr@hcav.am էլ. փոստի հասցեին, վերնագրի դաշտում նշելով՝ «Իրավաբան-Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների մասնագետ)», մինչև 2022 թ.-ի հունվարի 15-ը:

 

☑️ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստանի (ԲՀՀ-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) և Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ: 

Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանում դատաիրավական ոլորտի  բարեփոխումների արդյունավետությունը և բարելավել համակարգի հաշվետվողականությունը, թափանցիկությունը՝ հանրային վերահսկողության միջոցով: 

Նպաստելով դատաիրավական ոլորտի բարեփոխումների պատշաճ իրականացմանը՝ ծրագիրը կխթանի կառավարման հաշվետվողականության մշակույթի զարգացմանը, որը ուղղված է ավելի կայացած ժողովրդավարություն ունենալուն:

 

Դիտումներ՝ 1623

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????