Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Իրավաբանական կլինիկա» ծրագիրն այս տարի ևս անցկացվում է հեռավար՝ ընդգրկելով սկսնակ իրավաբանների ու ուսանողների ՀՀ ողջ տարածքից

December 22, 2021

Գործունեություն | Իրավաբանական կլինիկա | Կարողությունների զարգացում | Նորություններ

«Իրավաբանական կլինիկայի» մասնակիցները կարևորում են նման ծրագրերի անցկացումը ՀՀ-ում։ Մասնակիցների կարծիքով «Իրավաբանական կլինիկան» խորացնում է մասնագիտական գիտելիքները  և օգնում է սկսնակ իրավաբաններին ձեռք բերելու նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։ Այս տարի մասնակիցները հնարավորություն ունեն նաև ունկնդրելու նոր թեմաներ՝ խղճի և մտքի ազատության, ազգային փոքրամասնութունների իրավունքների, հավաքների ազատության և սեփականության իրավունքի մասին։

 

2021 թ․ հոկտեմբերի 23-ից մեկնարկել է «Իրավաբանական կլինիկա-2021»-ը։

 

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ այս տարի ևս ծրագիրը  անցկացվում է հեռավար և ընդգրկում է 13 մասնակիցների ՀՀ ողջ տարածքից։

 

«Իրավաբանական կլինիկա» ծրագիրն անցկացվում է 2013 թ-ից, ծրագրի  շրջանակներում վերապատրաստվել են ավելի քան 100 իրավաբաններ, որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքները մասնագիտական ոլորտում։

 

Ծրագրի մասնակիցները ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության բաժինների ուսանողներ, շրջանավարտներ, ուսուցիչներ և գործող իրավաբաններ են Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերից և Երևանից։

 

Մասնակիցները ծրագրի մասին իմացել են ընկերներից, ծանոթներից ու համացանցի միջոցով։ «Դրական կարծիքներ ենք լսել ու որոշել ենք մասնակցել»,- նշում են մասնակիցները։

 

Իգր Ղազարյանին էլ են ընկերներն առաջարկել մասնակցել ծրագրին։ «Կլինիկայի ընթացքից շատ գոհ եմ, ծրագրից ստանում եմ գործնական գիտելիքներ։ Շատ եմ հավանել դասընթացների անցկացման ձևը»,- նշում է նա։ 

 

Իրավագիտության բաժինների ուսանող մասնակիցները փաստում են, որ  «Իրավաբանական կլինիկան» ավելի խորացված գիտելիքներ է տալիս, քան համալսարանը, նրանք համատեղում են «Իրավաբանական կլինիկայի» դասընթացներից ստացած գիտելիքները համալսարանական առարկաների շրջանակում ստացածի հետ և էլ ավելի խորացնում դրանք։

 

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի աշխատակից Ձայնիկ Սրապյանն էլ, որ ընտանեկան բռնության հարցերով իրավախորհրդատու է, Ծրագրի շրջանակում ընտանեկան բռնության թեմայով դասընթացի օգնությամբ խորացրել է մասնագիտական գիտելիքները։

 

Իսկ ահա Հասարակագիտության ուսուցչուհի Մարինե Խումարյանին «Իրավաբանական կլինիկայի» ընթացքում ստացած գիտելիքները օգնում են մասնագիտական խնդիրներին ավելի խորությամբ տիրապետելու և դրանք աշակերտներին փոխանցելու ու սովորեցնելու համար։

 

«Իրավաբանական կլինիկայի» համակարգող, ՀՔԱՎ գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը նշում է, որ այս տարի ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ  իրականացվում է հեռավար և սրանով հասանելի դառնում ողջ ՀՀ տարածքում։

 

Տարեցտարի փոփոխվում և ընդլայնվում է Ծրագրի թեմատիկ շրջանակը։ Իրավաբանական կլինիկայի այս հոսքի մասնակիցները դասընթացներ են անցնում նաև խղճի և մտքի ազատության, ազգային փոքրամասնութունների իրավունքների, հավաքների ազատության և սեփականության իրավունքների մասին։ Չնայած այս թեմաները ծրագրի մեկնարկի տարիներին եղել են, բայց ժամանակի ընթացքում իրենց տեղը զիջել էին ավելի արդիական թեմաների։ Այս տարի որոշեցինք էլ ավելի ընդլայնել դասընթացների թեմատիկան ու ընդգրկել կոնվենցիոն բոլոր իրավունքները։

 

Ծրագրի նպատակն է բարելավել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքներին առնչվող տեղեկությունների հավաքագրման բնագավառում։  

 

Առաջիկայում կանդրադառնանք մեր բոլոր դասընթացավարներին ու մասնակիցներին։ Կպատմենք նրանց մասին ավելի մանրամասն։

Դիտումներ՝ 343

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????