Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Իրավաբանական կլինիկա | Կարողությունների զարգացում | Հայտարարություններ | Հրապարակումներ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սկսում է «Իրավաբանական կլինիկա-2021» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է հզորացնել երիտասարդ իրավաբանների կարողությունները մարդու իրավունքների խախտումների կանխարգելման, պաշտպանության բնագավառում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և այլ իրավապաշտպան կազմակերպությունների ձեռք բերած փորձի հիման վրա, զարգացնել նրանց կարողությունները մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման բնագավառում:
Ծրագրին կարող են դիմել իրավաբանական կրթություն ունեցող անձինք և իրավաբանական բաժինների 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ ՀՀ ողջ տարածքից:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2021 թ. սեպտեմբերի 21-ը: Հարցազրույցների արդյունքում ծրագրում ընդգրկվելու հնարավորություն կունենան մինչև 15 երիտասարդ իրավաբաններ:
Ծրագիրը բաղկացած է 2՝ տեսական (2 ամիս) և գործնական (3 ամիս) փուլերից:
Ծրագիրը կանցկացվի հեռավար։
Տեսական փուլում ծրագրի մասնակիցները գիտելիքներ կստանան ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, այլև ընտանեկան բռնության ենթարկված և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ:
Գործնական փուլում ծրագրի մասնակիցները կկիրառեն ստացած գիտելիքները գործնականում․ իրավախորհրդատվություն
կտրամադրեն թիրախ խմբերի ներկայացուցիչներին, կկազմեն մարդու իրավունքների խախտումների վերականգնմանն ուղղված իրավաբանական նշանակության փաստաթղթեր։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Անի Չատինյանին achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեով կամ (374) 093-81-92-75 հեռախոսահամարով:
«Իրավաբանական կլինիկա» ծրագիրն իրականացվում է 2013 թ.-ից յուրաքանչյուր տարի։
Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 100 իրավաբաններ, որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնագիտական գործունեության ոլորտում:
Leave a Reply