September 13, 2018
Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում |
Հայտարարություններ
Հաստիքի անվանումը
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ
Հիմնական պարտականությունները
- Կազմակերպության կողմից օգտագործվող տեխնիկական ռեսուրսների` համակարգիչ, տպիչ սարք, սկաներ, պատճենահանող սարք, տեսախցիկ, լուսանկարչական ապարատ եւ այլն, անխափան շահագործման ապահովում, պրոֆիլակտիկ ստուգում, թերությունների հայտնաբերում և վերացում
- Համակարգչային ծրագրերի տեղակայում, թարմացում
- Համակարգչային ցանցի անխափան աշխատանքի ապահովում
- Ինտերնետ կապի անխափան աշխատանքի ապահովում
- Իրավախորհրդատվության բազայի ծրագրային գործարկմանն աջակցություն
- Ինտերնետային կայքի սպասարկում և կարգավորում, ամսական վերլուծության ներկայացում
- Մեթոդական աջակցություն, աշխատանքային գործիքների մշակում և ներդրում
- Կազմակերպության աշխատակիցներին տեխնիկական ռեսուրսների օգտագործման ժամանակ համապատասխան խորհրդատվության տրամադրում
- Կազմակերպության ինֆորմացիոն կառավարման եւ տեխնիկայի օգտագործման քաղաքականության նկատմամբ վերահսկողության ապահովում
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությունն առավելություն է
- Համակարգչային պարտադիր գիտելիքներ – MS Word, MS Excel, MS PowerPoint, Photoshop, Google Docs, WordPress
- Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
- Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
- Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
- Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություն
- Անհրաժեշտության դեպքում ոչ աշխատանքային ժամերին կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամություն
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչեւ 2018թ.-ի սեպտեմբերի 16-ը:
Դիտումներ՝ 3095